Մարինացված կանաչ լոլիկ. Անուշաբույր պահածո ձմեռվա համար

Մարինացված կանաչ լոլիկ Պահածոներ

Առաջարկում ենք պատրաստել մարինացված կանաչ լոլիկ: Աշնանը ցուրտ եղանակի պատճառով լոլիկներն այլևս չեն հասունանա, բայց չի կարելի թողնել, որ բարիքը փչանա թփի վրա:

Դրանցից շատ համեղ խորտիկ են պատրաստում՝ քաղցր և թթու լոլիկներ, շատ բուրավետ և ախորժելի։

Մարինացված կանաչ լոլիկ

Մարինացված կանաչ լոլիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Լոլիկ մոտ 1 կգ

_Դափնու տերև 1 հատ

_Մեխակ 1 հատ կամ առանց դրա

_Սև պղպեղ 7 հատ

_Բուրավետ պղպեղ 4 հատ

_Սխտոր 5 պճեղ

_Կանաչի, կծու պղպեղ  ըստ ճաշակի

Մարինադի համար ձեզ հարկավոր է

_Աղ 2 ճաշի գդալ

_Շաքարավազ 4 ճաշի գդալ

_Քացախ 9% 100 մլ

Մարինացված կանաչ լոլիկ

Մարինացված կանաչ լոլիկ. Պատրաստման եղանակը

Բաղադրիչների ծավալները չափված է 1 լիտրանոց 3 բանկաների համար։

_Կծու պղպեղը մանրացնել, մաղադանոսն ու սամիթը լվանալ, սխտորը կտրատել:

_Մաքուր բանկաների մեջ լցնել համեմունքներն ու սխտորը, կծու պղպեղն ու կանաչիները։

_Լցնել լոլիկը և եռման ջուր ավելացնել, ծածկել կափարիչներով և թողնել 20 րոպե։

_Բանկաների ջուրը դատարկել կաթսայի մեջ, ավելացնել աղն ու շաքարավազը, հասցնել եռման աստիճանի, լցնել քացախը և եփել 0,5 րոպե։

_Լցնել մարինադը բանկաների մեջ՝ լոլիկների վրա, փակել կափարիչներով:

_Բանկաները շրջել և փաթաթել սրբիչով թողնել, մինչև սառչելը:

_Պահել պատշգամբում կամ նկուղում:

Մարինացված կանաչ լոլիկ

Լոլիկը շատ համեղ է, այն ուղղակի կարելի է մատուցել թխած կարտոֆիլի հետ և այլ հավելում չի պահանջվի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամանորյա թեթև աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք