Մարինացված շամպինիոնները կարելի է մատուցել որպես առանձին նախուտեստ կամ որպես տարբեր աղցանների մաս։

Մարինացված շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շամպինիոններ 500 գր
_Սոխ 1 հատ
_Գազար 1 հատ
_Աղ 1 թեյի գդալ
_Շաքարավազ 2 թեյի գդալ
_Քացախ 9% 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 1 ճաշի գդալ
_Դափնու տերև 2 հատ
_Սխտոր 3 պճեղ
_Պղպեղի հատիկներ 10 հատ

Մարինացված շամպինիոններ. Պատրաստման եղանակը
_Ընտրել միջին չափի սունկ՝ այն ավելի արագ է մարինացվում։
_Ըստ ցանկության ավելացնել գազարն ու սոխը։
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով, քերել գազարը խոշոր քերիչով։
_Կաթսայի մեջ խառնել քացախը, բուսական յուղը, համեմունքները, աղն ու պղպեղը, դափնու տերևը, սխտորը և լցնել սունկը, վրան լցնել սոխն ու գազարը։
_Ցանկության դեպքում ավելացնել քաղցր պղպեղ, որը պետք է կտրատել բարակ շերտերով։
_Կափարիչով փակել և և եփել մարմանդ կրակի վրա 7 րոպե, կափարիչը չբացել։
_Ամեն ինչ խառնել ու թողնել կափարիչով ծածկված, մինչև ամբողջովին սառչի, ապա մեկ օրով դնել սառնարանը։

Տեղափոխել տարայի մեջ և պահել սառնարանում։
Բարի ախորժակ:







