Մարինացված շամպինիոններ. Համեղ ու ախորժելի սնկով նախուտեստը կարող եք մատուցել թե տոնական, թե սովորական ընթրիքի ժամանակ

Մարինացված շամպինիոններ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մարինացված շամպինիոններ կարելի է պատրաստել և ունենալ սառնարանում, որպես արագ ու համեղ նախուտեստ կամ համեղ բաղադրիչ աղցանների պատրաստման համար: Ախորժելի սնկով նախուտեստը շատ դուր կգա հյուրերին և ընտանիքի անդամներին:

Սունկ սեփական հյութի մեջ գեղեցիկ մատուցելով՝ սեղանին յուրահատուկ երանգ կտաք:

Մարինացված շամպինիոններ
Մարինացված շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները

— շամպինիոններ 500 գ

— սոխ 1 հատ

— գազար 1 հատ

— աղ 1 թեյի գդալ

— շաքարավազ 2 թեյի գդալ

— քացախ 9% 3 ճաշի գդալ

— բուսական յուղ 1 ճաշի գդալ

— դափնու տերև 2 հատ

— սխտոր 3 մեխակ

— պղպեղի հատիկներ 10 հատ

_ Ընտրեք միջին չափի սունկ՝ արագ մարինացվում է։

_ Ըստ ցանկության ավելացնել գազարն ու սոխը։

_ Սոխը կտրատել բարակ կես օղակներով, գազար քերել խոշոր քերիչով։

Մարինացված շամպինիոններ

Մարինացված շամպինիոններ. Պատրաստման եղանակը

_ Կաթսայի մեջ խառնել քացախը, բուսայուղը, համեմունքները, աղն ու պղպեղը, դափնու տերևը, սխտորը, լցնել սունկը, վրան ավելացնել սոխն ու գազարը։

_ Ցանկության դեպքում ավելացնել շերտերով կտրատված քաղցր պղպեղը։

_ Կափարիչը փակել և եփել 7 րոպե, կափարիչը մի բացեք և եփեք մարմանդ կրակի վրա։

_ Ամեն ինչ խառնել ու թողնել կափարիչի տակ, մինչև ամբողջովին սառչի, ապա մեկ օրով դնել սառնարանը։

Մարինացված շամպինիոններ

Մարինացված սունկը դնել բանկայի մեջ և պահել սառնարանում։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլիի թթու

Խնդրում ենք Գնահատեք