Մարինացված շամպինիոններ. 10 րոպեում ստացվող հիանալի նախուտեստ

Մարինացված շամպինիոններ Պահածոներ

Եկեք պատրաստենք մարինացված շամպինիոններ, այս նախուտեստը պարզապես հիանալի է խնջույքի համար։ Այն շատ ավելի համեղ է ստացվում, քան խանութից գնվածները։

Պայծառ և հարուստ սնկի համ և բույր ունի: Նման նախուտեստն իր տեղը կգտնի ցանկացած սեղանին, կդառնա դրա զարդարանքը։

Մարինացված շամպինիոններ

Մարինացված շամպինիոններ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Շամպինիոններ 800 գր

_Ջուր 150-200 մլ

_Շաքարավազ 1 ճաշի գդալ

_Աղ 1 ճաշի գդալ

_Քացախ 9% 4 ճաշի գդալ

_Բուսական յուղ 3 ճաշի գդալ

_Սև պղպեղի հատիկներ 6 հատ

_Դափնու տերև 3 հատ

_Սխտոր 5 պճեղ

Մարինացված շամպինիոններ

Մարինացված շամպինիոններ. Պատրաստման եղանակը

_Ջուրը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազը, աղը, քացախը և արևածաղկի ձեթը։

_Դնել կրակի վրա, ջուրը հասցնել եռման աստիճանի։

_Սունկը լավ լվանալ հոսող սառը ջրի տակ և լցնել մարինադի մեջ։

_Ավելացնել սխտորը, պղպեղի հատիկները և դափնու տերևները, ցանկության դեպքում ավելացնել մեխակ և բուրավետ պղպեղ։

_Կափարիչով ծածկել և եփել եռալուց հետո՝ 5-7 րոպե։

_Երբ սունկը սկսում է եռալ, հեռացնել  փրփուրը։

_Պատրաստի սունկը լցնել ստերիլիզացված բանկաների մեջ, լցնել մարինադը և փակել կափարիչներով։

_Սառելուց անմիջապես հետո կարելի է ուտել, բայց ավելի լավ է սպասել մեկ օր, այդպես համն ավելի հարուստ կլինի։

Մարինացված շամպինիոններ

Մարինացված շամպինիոնները պատրաստ են լինում 10 րոպեում։ Այս կերպ պատրաստված սունկն ավելի լավ է մատուցել կիսաօղակներով կտրատած սոխի հետ։

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք