Մարինացված չիլի պղպեղ. Կծու նախուտեստ, որն ավելի ախորժելի կդարձնի ձեր կերակուրները

Մարինացված չիլի պղպեղ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Քանի որ մեր տանը կծու սիրողներ կան, ձմռան համար Մարինացված չիլի պղպեղ եմ պատրաստում։
Եթե դուք էլ անտարբեր չեք այս համի հանդեպ, ուրեմն փորձեք իմ առաջարկած բաղադրատոմսը։ Դրանում ոչ մի բարդ բան չկա։ Պետք չէ անգամ թանկարժեք ձիթապտղի յուղ վատնել:

Բավական է վերցնել 1 կգ պղպեղ, որով կպատրաստեք 3 բանկա 300 մլ:

Նախապես լվացեք և չորացրեք բանկաներն ու կափարիչները։ Բանկաները ստերիլիզացնելու կարիք չկա։

Մարինացված չիլի պղպեղ
Մարինացված չիլի պղպեղ. Բաղադրիչներ

_Բուրավետ պղպեղ 10 հատ

_Չիլի պղպեղ 1 կգ

_Քացախ՝ ըստ ճաշակի

_Սխտոր 2 հատ

_Շաքարավազ 600 գ

Մարինացված չիլի պղպեղ
Մարինացված չիլի պղպեղ. Պատրաստման եղանակը

_Սուր խոհանոցային դանակով կամ մկրատով կտրել պղպեղի պոչերը, պտղամիսը բարակ օղակներով կտրատել։

_Դուք կարող եք հեռացնել սերմերը: Եթե ​​դրանք թողնեք, ապա նախուտեստը շատ ավելի կծու կլինի։

_Սխտորը կտրատել շերտերով։

_Պատրաստի բանջարեղենը լցնել խորը ամանի մեջ։

_Դրանց վրա ավելացնել շաքարավազ, բուրավետ պղպեղ։ Խառնել ամեն ինչ և թողնել ամբողջ գիշեր սառնարանում։

_Պարբերաբար խառնել խառնուրդը։

_Նախուտեստը լցնել չոր ապակե բանկաների մեջ, վրան լցնել մարինադը։

_Յուրաքանչյուր բանկայի մեջ մի երկու ճաշի գդալ քացախ ավելացրեք։ Միգուցե ձեզ մի քիչ պակաս պետք կլինի:

_Ամուր փակել բանկաները կափարիչներով:

Մարինացված չիլի պղպեղ

Այսքանը:

Սկզբունքորեն, պղպեղներն արդեն պատրաստ են ուտելու։ Դրանք պետք է պահել սառնարանում, բայց ոչ երկար։ Մեկ շաբաթում մի փոքրիկ բանկան ծախսվում է աղցանների, ապուրների և մակարոնեղենի վրա։

Սա հրաշալի հավելում է արհեստական ​​համեմունքների փոխարեն։ Խորհուրդ եմ տալիս պատրաստել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

 

Խնդրում ենք Գնահատեք