Առաջարկում ենք պատրաստել շատ համեղ և բուրավետ աղցան Մարինացված պղպեղ կանաչիներով, որը հիանալի համադրվում է տարբեր կողմնակի ուտեստների և խորտիկների հետ։

Մարինացված պղպեղ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Քաղցր պղպեղ 3 կգ
_Սխտոր 3 պճեղ
_Մաղադանոս 1 փունջ
_Պղպեղի հատիկներ՝ ըստ ճաշակի
_Ջուր 1 լ
_Շաքարավազ 200 գր
_Աղ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 250 մլ
_Բուսական յուղ 100 մլ

Մարինացված պղպեղ. Պատրաստման եղանակը
_Ընտրել, հյութալի, մսոտ, քաղցր պղպեղներ առանց վնասվածքների:
_Պղպեղները մի քանի տեղից պատառաքաղով ծակծկել, պոչերը կտրել, բայց ցողունին չդիպչել։
_Աղը շաքարը, քացախն ու բուսայուղը լուծել ջրում, եռացնել ու պղպեղը լցնել։
_Եռացող մարինադի մեջ պղպեղները մի քանի րոպե եփել, մինչև մի փոքր փափկեն:
_Սխտորն ու մաղադանոսը կտրատել։
_Մաքուր բանկաների մեջ լցնել սխտորն ու մաղադանոսը, շարել պղպեղները, վրան ավելացնել մաղադանոս և սխտոր, լցնել տաք մարինադը։
_Բանկաները մանրէազերծված կափարիչներով փակել և ծածկել սրբիչով, թողնել, մինչև սառչի:
_Պահել նկուղում կամ մառանում։

Այս պահածոն շատ հարմար է մատուցել մսային նախուտեստների, թխած կարտոֆիլի հետ, և այլն։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի տարբերակ







