Մարինացված պղպեղ. Հիանալի, անուշաբույր աղցան 

Մարինացված պղպեղ ԱՂՑԱՆՆԵՐ

Ձմռան համար սովորաբար ես պատրաստում եմ մարինացված պղպեղ: Դրա համար էլ միշտ գնում եմ մեծ խմբաքանակներով բուլղարական պղպեղ: Մի մասը սառեցնում եմ, մյուսը պահածոյացնում, և իհարկե, պատրաստում եմ մարինացված պղպեղ: Նա ամենահայտնին է մեր սեղանին:

Որպեսզի բուլղարական պղպեղը պահպանի իր յուրահատուկ բույրը, ես նախ այն դնում եմ ջեռոցը ամբողջությամբ, նույնիսկ սերմերով:

Գերազանց համով բանջարեղենային նախուտեստը առաջինն է անհետանում տոնական սեղանից:

Մարինացված պղպեղ

Մարինացված պղպեղ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Բուլղարական պղպեղ 800 գր

_Աղ 0.5 թեյի գդալ

_Շաքար 0.5 ճաշի գդալ

_Կիտրոնի հյութ 1 ճաշի գդալ

_Սխտոր 2 պճեղ

_Արևածաղկի ձեթ 2 ճաշի գդալ

_Համեմ 0.5 փունջ

Մարինացված պղպեղ

Մարինացված պղպեղ

Մարինացված պղպեղ. Պատրաստման եղանակը

_Լվանալ  պղպեղը հոսող ջրի տակ և չորացնել սրբիչներով:

_Տեղադրել այն փոքր հեռավորությամբ յուղաթղթով պատված ջեռոցի տապակի վրա:

_Յուրաքանչյուր պղպեղի վրա մի քանի ծակոց անել պատառաքաղով բոլոր կողմերից:

_Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե, մինչև փափկի:

_Պղպեղը տեղափոխել տարայի մեջ, փակել և թողնել ամբողջովին սառչի:

_Մի ամանի մեջ խառնել յուղը և կիտրոնի հյութը: Խառնուրդին ավելացնել շաքար և աղ, ինչպես նաև ճզմած սխտոր և մանր կտրատած համեմ, խառնել բաղադրիչները:

_Արդեն սառած բուլղարական պղպեղի կեղևը մաքրել, կտրել շերտերով, հեռացնել սերմերը:

_Տարայի մեջ մնացած պղպեղի հյութը լցնել մարինադի մեջ, խառնել:

_Ամանի մեջ լցնել պղպեղի կտորները մեկ շերտով: Լցնել մարինադի մի մասը դրանց վրա:

_Շարել պղպեղի երկրորդ շերտը, կրկին լցնել մի քիչ մարինադ դրա վրա: Եվ այսպես, մինչև պղպեղները սպառվեն:

Մարինացված պղպեղ

Մարինացված պղպեղ

Բուլղարական պղպեղը մեկ գիշեր պահել տարայի մեջ: Արդեն առավոտյան ձեր սիրած սեզոնային բանջարեղենից կծու և անուշաբույր խորտիկը պատրաստ կլինի: Ես այն մատուցում եմ ինչպես մսով, այնպես էլ կարտոֆիլի խավարտով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Կարմիր պղպեղ պատրաստելու հիանալի բաղադրատոմս

Խնդրում ենք Գնահատեք