Մարինացված սմբուկ պղպեղով. Անչափ համեղ նախուտեստ, որը կհագեցնի ամառվա շոգին

Մարինացված սմբուկ պղպեղով ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Մարինացված սմբուկ պղպեղով. Դդմիկը հերթափոխը հանձնեց սմբուկին, այժմ սմբուկի սեզոնն է և փորձառու տնային տնտեսուհիները բաղադրատոմսեր են փոխանակում միմյանց հետ:

Այսօր մենք կպատմենք ձեզ, թե ինչպես պատրաստել մարինացված սմբուկը պղպեղով: Այս նախուտեստը կարող է մատուցվել արդեն 4 ժամ հետո: Այս ընթացքում ժամանակ կունենաք պատրաստել առաջինը, երկրորդը և աղանդերը:

Ցանկանու՞մ եք ուրախացնել ձեր սիրելիներին և հյուրերին կծու տնական բանջարեղենով: Ուրեմն ծանոթացեք բաղադրատոմսի հետ:

Մարինացված սմբուկ պղպեղով

Մարինացված սմբուկ պղպեղով. Բաղադրությունը

_Սմբուկ 1.5 կգ

_Չիլի պղպեղ 1 հատ

_Բուլղարական պղպեղ 3 հատ

_Սխտոր 1 գլուխ

_Սոխ 2 հատ

_Համեմ 1 փունջ

_Ջուր 750 մլ

_Աղ 1,5 թեյի գդալ

_Քացախ 5 ճաշի գդալ

_Համեմի սերմ 0,5 թեյի գդալ

_Արևածաղկի ձեթ 4-5 ճաշի գդալ

_Դափնու տերև 2 հատ

_Սև պղպեղ 8-10 հատ

Մարինացված սմբուկ պղպեղով

Մարինացված սմբուկ պղպեղով.  Պատրաստման եղանակը

_Սկզբում պատրաստել մարինադը: Խորը կաթսայի մեջ ջրին խառնել աղը և մնացած համեմունքները: Խառնուրդը հասցնել եռման և եփել 5 րոպե:

_Դրանից հետո անջատել կրակը, կաթսայի մեջ ավելացնել քացախ: Մի կողմ դնել մարինադը, որ սառչի:

_Այդ ընթացքում նախապես պոչերը կտրատած սմբուկը ջրի մեջ լցնել, հասցնել եռման և եփեք 5 րոպե:

_Այնուհետև ջուրը քամել և սառեցնել բանջարեղենը: Այս ընթացքում բուլղարական պղպեղը կտրել շերտերով, իսկ սոխը` կես օղակներով:

_Կտրատել կանաչիները, կամայական կտորներով կտրատել չիլի պղպեղը:

_Մաքրել սխտորը և ճզմել յուրաքանչյուր պճեղը մամլիչով: Խառնել կտրատած բանջարեղենը: Սառեցված սմբուկները կտրել օղակներով:

_Խորը կաթսայի մեջ առաջին շերտով շարել մանր կտրատած բանջարեղենը և համեմը: Դրանց վրա դնել սմբուկի մի շերտ: Եվ այսպես, շերտ առ շերտ, մինչև բոլոր բաղադրիչները չվերջանան:

_Պատրաստուկի վրա լցնել արևածաղկի ձեթ, լավ խառնել այն և լցնել մարինադը: Կափարիչով ծածկել ամանը և դնել սառնարանում առնվազն 4 ժամ:

Մարինացված սմբուկ պղպեղով

Նման եղանակով մարինացված սմբուկը պղպեղով կարելի է համտեսել հենց պատրաստման օրը: Օրինակ, եթե երեկոյան հյուրեր եք ունենալու, առավոտյան ավելի լավ է պատրաստել խորտիկը:

Ի վերջո, որքան երկար են մնա բանջարեղենի թթուն, այնքան ավելի համեղ կծու և խրթխրթան են դառնում դրանք:

Մարինացված սմբուկը պղպեղով պատրաստ է:

Բարի ախորժակ:

Խնդրում ենք Գնահատեք