Եթե դուք սիրում եք սնկով նախուտեստներ, ապա այս մարինացված սմբուկի բաղադրատոմսը հենց ձեզ համար է:
Համեղ նախուտեստը՝ սնկի համով և բույրով, ձեզ կգերի:

Մարինացված սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 1 կգ
_Սխտոր 1 գլուխ
_Սոխ 1 հատ
_Սամիթ 0,5 փունջ
_Քացախ 9% 3 ճաշի գդալ
_Բուսական յուղ 6 ճաշի գդալ
_Աղ 1 ճաշի գդալ
_Շաքար 1 ճաշի գդալ
_Պղպեղ՝ ըստ ճաշակի

Մարինացված սմբուկ. Պատրաստման եղանակը
_Լվանալ սմբուկը և կտրատել խորանարդներով կամ քառորդ օղակներով:
_Սոխը կտրատել բարակ կիսաօղակներով:
_Սխտորն ու սամիթը մանր կտրատել։
_Եռացնել 1 լիտր ջուր և լցնել սմբուկի վրա։
_Որպեսզի ավելի արագ և հավասարապես թրմվեն, վրան դնել ծանրոց և եփել 4 րոպե:
_Մաղի մեջ լցնել և թողնել, որ քամվի և սառչի։
_Սմբուկները խառնել կանաչիների, սխտորի, սոխի, աղի հետ և ըստ ճաշակի ավելացնել շաքարավազն ու պղպեղը, լցնել քացախն ու բուսական յուղը, լավ խառնել։
_Տարան ծածկել ու մեկ օրով դնել սառնարանը, բայց մի երկու ժամից արդեն կարելի է փորձել։
_Ավելորդ չի լինի պարբերաբար խառնել նախուտեստը, որպեսզի բանջարեղենը հավասարապես մարինացվի:
_Որքան երկար է մարինացվում ուտեստը, այնքան ավելի համեղ է դառնում։

Դուք կարող եք ավելացնել ավելի շատ կծու պղպեղ ըստ ճաշակի, մաղադանոս, որը սմբուկը «սիրում է», ավելի շատ սխտոր: Ինչ վերաբերում է բուսական յուղին, ապա կարելի է լցնել նաև չզտվածը, որն ավելի բուրավետ և ախորժելի է դարձնում նախուտեստը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Յուրահատուկ սմբուկով ուտեստ







