Մարինացված սմբուկ. Համեղ նախուտեստ, որը տեղին է ցանկացած սեղանին

Մարինացված սմբուկ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Սմբուկով համեղ, կծու խորտիկների սիրահարներին առաջարկում ենք փորձել Մարինացված սմբուկ, որ շատերն անպայման կհավանեն:

Մարինացված սմբուկ

Մարինացված սմբուկ. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— սմբուկ 5 — 6 հատ

— աղ 1,5 ճաշի գդալ

— քացախ 6% 100 մլ

— ջուր 2 բաժակ

— դափնու տերև 5 հատ

— մեխակ 5 հատ

— պղպեղ 10 հատ

— սխտոր 10 պճեղ

— սովորական կամ շագանակագույն շաքարավազ 3 ճաշի գդալ

— բուսական յուղ 1 ճաշի գդալ

Մարինացված սմբուկ

Մարինացված սմբուկ. Պատրաստման եղանակը

_Շագանակագույն շաքարի փոխարեն կարելի է օգտագործել սովորականը 1 ճաշի գդալ և մեղր՝ 2 ճաշի գդալ:

_Սմբուկները լվանալ պոչը հեռացնել կեղևահան անել, կտրատել բարակ շերտերով, որոնք պետք է տապակել չոր տապակի մեջ, մինչև ոսկե դարչնագույնը։

_Խառնել մարինադի համար նախատեսված բոլոր մթերքները, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի, եփել 1 — 2 րոպե և թողնել, որ սառչի։

_Կտրել սխտորը բարակ շերտերով:

_Սմբուկի յուրաքանչյուր կտորը թաթախել մարինադի մեջ և դնել ամանի մեջ՝ հերթագայելով շերտերը, սխտորի կտորներով։

_Լցնել մարինադը, որպեսզի սմբուկի կտորներն ազատորեն լողան դրա մեջ:

_Ամանը դնել սառնարանում և պահել զով տեղում։

Մարինացված սմբուկ

Սմբուկի այս համեղ նախուտեստը հիանալի է որպես առանձին ճաշատեսակ կամ կարող եք սրանով պատրաստել փոքրիկ սենդվիչներ՝ մի կտոր բոքոն կամ տոստ, լոլիկ կամ վարունգ (թարմ կամ թթու), կոշտ պանրի և խոզապուխտի շերտեր, սմբուկի շերտ, մայոնեզ և վրան ցանել կտրատած կանաչիներ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Յուրահատուկ սմբուկով ուտեստ

Խնդրում ենք Գնահատեք