Մարինացված սմբուկը հաճույք է: Դրանում ինքներդ կհամոզվեք, երբ պատրաստեք այս պահածոն:
Ձմռանը պտուղներն այնքան համեղ չեն, որքան ամռանը։ Այնպես որ, պետք է նախապես հոգ տանել ձեր սննդակարգի մասին և նախապատրաստական աշխատանքներ կատարել։

Մարինացված սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչներ
— սմբուկ 3 կիլոգրամ
— ջուր
— կիտրոն
— լոլիկ
— մի փունջ մաղադանոս
— սխտոր
— դափնու տերևներ
— սև պղպեղի հատիկներ
— համեմ
— խոշոր աղ
— շաքարավազ
— Քացախ 9 տոկոս
— Բուսական յուղ

Մարինացված սմբուկ. Պատրաստման եղանակը
_ Մեծ ամանի մեջ լցնել 3 լիտր ջուր և ավելացնել մեկուկես ճաշի գդալ աղ։
_ Սմբուկը մաքրել, երկարավուն կտորներով կտրատել, լցնել ջրի մեջ, թողնել 15 րոպե։
_ Ջրով կաթսան դնել վառարանի վրա, սպասել, որ եռա։ Կես կիտրոնի հյութը քամել վրան, այնուհետև թող նորից եռա։
_ 3 րոպեով սմբուկները լցնել եռացող ջրի մեջ։ Հանել և տեղափոխել քամոցի մեջ։
_ Սա արեք բաժիններով, մինչև ամբողջ սմբուկը թերխաշվի:
_ Լոլիկը կտրատել։
_ Ստերիլիզացված բանկայի հատակին մի քանի հատ պղպեղ և մեկ դափնու տերև դրեք:
_ Լցնել կես թեյի գդալ համեմի սերմեր և մեկ մեծ պճեղ սխտոր։ Մի քիչ կանաչիներ դնել ու բանկան սերտորեն սեղմելով՝ լրացնել սմբուկի կտորներով։
_ Յուրաքանչյուր բանկայի համար պետք կլինի՝ 3-4 կտոր լոլիկ։ Դրանք դնել հնարավորինս սեղմ: Վերևում ևս մի քիչ կանաչի դրեք:
_Վերջում ավելացնել մեկ թեյի գդալ աղ և երկու թեյի գդալ շաքարավազ։ Լցնել երկու ճաշի գդալ բուսական յուղ և մեկ ճաշի գդալ քացախ։
_ Բանկաները ծածկել կափարիչով:
_Այսպես լցնել բոլոր բանկաները:
_ Մեծ կաթսայի մեջ սրբիչ փռել, վրան դնել բանկաները և լցնել ջուր:
_ Եռալուց հետո ստերիլիզացնել 25 րոպե։
_ Բանկաները փակել կափարիչներով և շրջել գլխիվայր:

Պահածոն պատրաստ է: Օգտագործեք այս բաղադրատոմսը և վայելեք բարիքները նույնիսկ ձմռանը:
Բարի ախորժակ բոլորին:







