Որքան համեղ ու բուրավետ է Մարինացված սմբուկը, որ չօգտվելն ուղղակի անհնար է։
Ես միշտ ձմռան համար նման սմբուկներ եմ պատրաստում, խորովածի փոխարեն։ Ամբողջ ձմեռ իմ ընտանիքը վայելում է այն: Հեշտ է պատրաստվում և աներևակայելի համեղ է։

Մարինացված սմբուկ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սմբուկ 2 կգ
_Գլուխ սոխ 500 գր
_Սխտոր 1 գլուխ
_Ջուր 150 մլ
_Աղ 1,5 ճաշի գդալ
_Շաքարավազ 2 ճաշի գդալ
_Քացախ 9% 80 մլ


Մարինացված սմբուկ. Պատրաստման եղանակը
_Սմբուկները մաքրել պոչերից, լավ լվանալ, բանջարեղենը կեղևահանող գործիքով կեղևը հանել։
_Կտրել խոշոր կտորներով:
_Կտրել սոխը կիսաօղակներով, սխտորը բարակ կտրատել կամ ճզմել ճզմիչով։
_Նախօրոք տաքացրած տապակի մեջ լցնել բուսական յուղը, սմբուկը լցնել և տապակել մինչև մի թեթև ոսկեգույն դառնա։
_Այնուհետև դրանք տեղափոխել ամանի մեջ, որպեսզի ամբողջովին սառչեն։
_Պատրաստել մարինադը, դրա համար ջուրը լցնել խորը կաթսայի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը, ամեն ինչ խառնել։

_Հենց շաքարն ու աղը լուծվեն՝ լցնել քացախը։
_Թողնել մարինադը եռա մեկ րոպե, թողնել ամբողջովին սառչի։
_Խորը ամանի հատակին շերտով դնել տապակած սմբուկները, վրան լցնել սխտոր, սոխ և խորովածի համեմունք։
_Այնուհետև կրկին շարել սմբուկի շերտ, ցանել սխտոր և սոխ, ավելացնել համեմունք:
_Սմբուկների վրա լցնել սառած մարինադը, ծածկել ափսեով և որևէ ծանրոց դնել վրան։

_12 ժամով դնել սառնարանը։
_Նախապես ստերիլիզացված բանկաների մեջ լցնել սմբուկ և սոխ։
_Լցնել մարինադը, ծածկել կափարիչներով։
_Խորը կաթսայի հատակին կտոր կամ սրբիչ դնել, տարաները դնել, լցնել տաք ջուր և եռման պահից սկսած 10 րոպե մանրէազերծել։
_Պատրաստի բանկաները հերմետիկ փակել, շրջել և թողնել ամբողջովին սառչի։


Բարի ախորժակ:
Տեսանյութ
Յուրահատուկ սմբուկով ուտեստ







