Մարինացված վարունգ. Անուշահամ խրթխրթան նախուտեստ

Մարինացված վարունգ Պահածոներ

Այս բաղադրատոմսով պատրաստված Մարինացված վարունգը շատ է հիշեցնում շատերին ծանոթ բուլղարական վարունգի համը՝ քաղցր, չափավոր կծու, ամուր և խրթխրթան:

Մարինացված վարունգ

Մարինացված վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Վարունգ 2 կգ

_Ջուր 1 լ

_Շաքարավազ 200 գր

_Սղ 2 ճաշի գդալ

_Սխտոր 6 պճեղ

_Քացախ 9% կամ 6% 200 մլ

Մարինացված վարունգ

Մարինացված վարունգ

Մարինացված վարունգ. Պատրաստման եղանակը

_Վարունգի չափը նշանակություն չունի, բայց  նախուտեստների համար բանկայի մեջ փոքր վարունգները հարմար են և որպես նախուտեստ և աղցանների համար։

_Ջուրը լցնել կաթսայի մեջ, մեջը լուծել աղն ու շաքարավազը, լցնել քացախը։

_Հասցնել եռման աստիճանի, եփել մեկ րոպե և վերցնել կրակից, թողնել սառչի սենյակային ջերմաստիճանում։

_Լվանալ բանկաները և կափարիչների հետ ստերիլիզացնել, չորացնել:

_Բանկաների մեջ լցնել մի քանի պճեղ սխտոր, դնել վարունգը և լցնել մարինացված ջուրը, ծածկել կափարիչներով:

_Կաթսայի մեջ սրբիչ փռել, բանկաները դնել տաք ջուր լցնել, մինչև ուսերը և ստերիլիզացնել այն պահից, երբ ջուրը կաթսայում եռում է՝ 7 — 10 րոպե։

_Կափարիչները ամրացնել, շրջել ու թողնել, որ սառչի։

_Պահել նկուղում, մառանում կամ պատշգամբում։

Մարինացված վարունգ

Փորձեք պատրաստել այսպիսի վարունգներ, և դուք անպայման կսկսեք պարբերաբար պատրաստել այս բաղադրատոմսով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու.

Խնդրում ենք Գնահատեք