Պատրաստենք Մարինացված վարունգ, որն իր համով շատ նման է շատերի կողմից սիրված բուլղարական պահածոներին:
Կծու և քաղցր համը երբեք չի մոռացվում և շատ տնային տնտեսուհիներ երկար ժամանակ փնտրում են այս դասական բաղադրատոմսը:

Մարինացված վարունգ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վարունգ 3,5 կգ
_Ջուր 1,5 լ
_Քացախ 150 մլ
_Կանաչիների դասական հավաքածու (սամիթ, տերևներ)
_Հատիկ մանանեխ 1/3 թեյի գդալ
_Սխտոր 3 պճեղ
_Պղպեղի հատիկներ՝ ըստ ճաշակի

Մարինացված վարունգ. Պատրաստման եղանակը
Այս ծավալի մթերքից դուք կստանաք 1 լիտրանոց 4 բանկա։
_Վարունգները լվանալ և լցնել սառը և մաքուր ջրի մեջ, որպեսզի վերականգնվի դրանց առաձգականությունը և վարունգը մնա խրթխրթան։
_Բանկաների մեջ լցնել կանաչին և համեմունքները, շարել վարունգը և լցնել եռացրած ջուրը, ծածկել կափարիչներով և թողնել 15 րոպե։
_Քամել ջուրը և նորից եռման ջուր լցնել, թողնել 15 րոպե։
_Մաքուր եռման ջրի մեջ լցնել աղն ու շաքարը, հասցնել եռման աստիճանի, եփել մի քանի րոպե և լցնել քացախը։
_Մարինաջուրը լցնել բանկաների մեջ, փակել կափարիչները և ծածկել բանկաները, թողնել մինչև սառչեն:
_Կարելի է երկար ժամանակ պահել նկուղում կամ մառանում:

Պարզապես փորձեք այս բաղադրատոմսով մի քանի բանկա վարունգ պատրաստել և հաստատ չեք զղջա և ամեն տարի ավելի ու ավելի շատ կպատրաստեք։
Բարի ախորժակ:







