Միմոզա աղցան. Նուրբ, տոնական, դասական աղցան

Միմոզա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Միմոզա աղցան. Նուրբ, տոնական, դասական աղցան

Այս աղցանը կզարդարի ձեր սեղանը և ավելի կպայծառացնի ձեր ամառային տրամադրությունը: Անպայման փորձեք, պարզապես մատները հետը կուտեք, այնքան համեղ է:

Միմոզա աղցան

Միմոզա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Կեղևով խաշած կարտոֆիլ 3 հատ
  • Խաշած գազար 2 հատ
  • Եփած ձու 5 հատ
  • Թունոսի կամ սարդինների 2 պահածո
  • Կանաչ սոխ՝ 3 ճաշի գդալ
  • Տնական մայոնեզ 150 գ
  • Հիմալայական աղ
  • Պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Ձկան համեմունքներ՝ ըստ ճաշակի
  • Սամիթ 2-3 ճյուղ

Միմոզա աղցան

Միմոզա աղցան. Պատրաստման եղանակը

  1. Նախ ձուկը դնել ափսեի մեջ, հանել ոսկորները և ձուկը պատառաքաղով տրորել: Կանաչ սոխը մանր կտրատել:
  2. Այնուհետև խաշած կարտոֆիլը քերել խոշոր քերիչի վրա և լցնել ափսեի վրա առաջին շերտով, կարտոֆիլի շերտի վրա թույլ աղ անել և մայոնեզ քսել:
  3. Կարտոֆիլի վրա լցնել տրորած ձուկը, ավելացնել ձկան համեմունքներ:
  4. Հաջորդ շերտով լցնել կանաչ սոխի շերտ, նորից քսել մայոնեզ:
  5. Խաշած գազարները քերել մանր քերիչով և տարածել հաջորդ շերտով, վրան քսել մայոնեզ:
  6. Հետո լցնել մանր քերած սպիտակուցի շերտ, այն հավասարապես բաշխելով ամբողջ ափսեի վրա:
  7. Սամիթի ճյուղերը գեղեցիկ կերպով դասավորել սպիտակուցների վրա, իսկ մանր քերիչով քերած դեղնուցը լցնել ճյուղերի վրա՝ միմոզա պատրաստելու համար:

Միմոզա աղցան

Պայծառ, գարնանային և համեղ Միմոզա աղցանը պատրաստ է: Սա իսկական գտածո է ցանկացած տնային տնտեսուհու համար, ավելի լավ բաղադրատոմս չեք փորձել:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թեթև  աղցան կանաչ լոլիկով

Խնդրում ենք Գնահատեք