Միմոզա աղցան. Նրբահամ, անուշաբույր և տոնական ուտեստ

Միմոզա աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Արտասովոր, ավելի ճիշտ՝ անսովոր միմոզա աղցան: Այն մեզ համար սովորական է թվում, բայց այնուամենայնիվ, շատ համեղ, նուրբ և եթերային է։

Խորհուրդ եմ տալիս փորձել։

Միմոզա աղցան

Միմոզա աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Կարտոֆիլ 3-4 հատ

_Ձու 4-5 հատ

_Կարմիր սոխ 1 հատ

_Հավի կրծքամիս 2 հատ

_Հալած պանիր 1 հատ

_Կոշտ պանիր 100 գր

_Մայոնեզ 4-5 ճաշի գդալ

_Հազարի տերևներ 6-8 հատ

_Աղ 1 պտղունց

Պանրով և կարտոֆիլով ջեռեփուկ

Միմոզա աղցան. Պատրաստման եղանակը

_Կարտոֆիլները եփել կեղևով, սառեցնել  և մաքրել: Պինդ եփել ձուն և մաքրել։

_Հավի կրծքամիսը խաշել, աղ արած ջրով, թողնել սառչի և կտրատել փոքր խորանարդիկներով։

_Այժմ վերցնել աղցանի ամանը, վրան շարել հազարի տերևներն ու քերել կարտոֆիլը միջին քերիչով անմիջապես աղցանամանի մեջ, մայոնեզով ցանց անել։

_Սոխը մանր կտրատել, լավ տրորել և լվանալ հոսող ջրի տակ, չորացնել և լցնել աղցանամանի մեջ։

_Հաջորդը՝ դնել հավի կրծքամիս, պատրաստել մայոնեզով ցանց:

_Մի փոքր սառած հալած պանիրը քերել մանր քերիչով, ապա եփած ձուն նույնպես քերել մանր քերիչով։

_Վերին շերտը կլինի կոշտ պանիր՝ մանր քերիչով քերած և իհարկե, մայոնեզով ցանց անել:

Միմոզա աղցան

Աղանը զարդարել ըստ ցանկության։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք