Մսային խորտիկ. Իդեալական նախուտեստ բոլոր առիթների համար

Մսային խորտիկ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր ուզում ենք ձեզ ներկայացնել մսային խորտիկ նախուտեստի պարզ բաղադրատոմս:

Այն հարմար է և տոնական սեղանին, և ամենօրյա, շատ համեղ է, հագեցնող։

Մսային խորտիկ

Մսային խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի կրծքամիս 600 գր

_Վետչինա  250 գր

_Կտրատած խոզապուխտ150 գր

_Քերած պանիր 200 գր

_Ձու 4 հատ

_Ալյուր 4-5 ճաշի գդալ

_Սերուցք 4 ճաշի գդալ

_Պապրիկա 1 թեյի գդալ

_Աղ, պղպեղ, կանաչիներ և համեմունքներ՝ ըստ ճաշակի

Մսային խորտիկ

Մսային խորտիկ. Պատրաստման եղանակը

_Կրծքամիսը երկարությամբ կտրատել ու թեթևակի թակել։

_Խոզապուխտը և վետչինան կտրատել շերտերով, թխելու համար նախատեսված տապակը ծածկել խոզապուխտի երկար շերտերով։

_Ձվերը հարել և ավելացնել չոր կամ թարմ մանր կտրատած կանաչիներ, աղ անել։

_Աղ անել նաև ալյուրին և միսը թաթախել նախ ալյուրի, ապա ձվի մեջ և դնել խոզապուխտով ծածկված կաղապարի հատակին։

_Վրան դնել վետչինան և ցանել քերած պանիրը, հավասարաչափ տարածել։

_Սրա վրա շարել ալյուրի և ձվի մեջ թաթախված միսը:

_Կրկին մի շերտ վետչինա, վրան մի շերտ պանիր և վերջին շերտը՝  ալյուրի և ձվի մեջ թաթախված միսը:

_1 ձուն հարել և խառնել սերուցքի, պապրիկայի, համեմունքների հետ։

_Սերուցքային խառնուրդը լցնել մսի վրա և ամբողջն արդեն ծածկել դուրս մնացած խոզապուխտով, տապակը ծածկել փայլաթիթեղով։

_Ջեռոցը տաքացնել 180-ին և թխել 30-35 րոպե։

_Ջեռոցից հանելուց հետո, կաղապարից չհանել, թողնել ամբողջովին սառչի։

_Ամբողջությամբ սառելուց հետո ողջ գիշեր թողնել սառնարանում։

Կաղապարի կողքերով՝ դանակով զգուշությամբ առանձնացել, վրան դնել  ափսե և շրջել, հանել, կտրատել, գեղեցիկ շարել ափսեի վրա և մատուցել։

Մսային խորտիկ

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի բաստուրմա

Խնդրում ենք Գնահատեք