Մսեղեն խինկալի. Յուրահատուկ լցոններով ուտեստ

Մսեղեն խինկալի ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Առաջարկում եմ պատրաստել Մսեղեն խինկալի:

Խոհարարական գրքերից մեկում ես տեսա նախուտեստի պարզ, բայց հետաքրքիր բաղադրատոմս, այն նման էր խմորի փոխարեն մսից պատրաստած խինկալիի։

Մսեղեն խինկալի

Երբ կոտլետների համար գնած միսը լվանում ու կտրատում էի, միտք ծագեց այս յուրօրինակ ուտեստը պատրաստել: Մնում էր որոշել, թե ինչ դնել մսի շերտի մեջ։ Պահոցում ունեի մի բանկա թթու շամպինիոն: Սառնարանում պանիր կար։ Իմ կարծիքով, արդեն բավարար է:

Ի դեպ, լցոնման տարբերակներից մեկը սալորաչիրն էր։ Այն նույնպես կարելի է համադրել սնկի հետ, բայց այն բավականին յուրահատուկ համ ունի և ոչ բոլորին դուր կգա: Իսկ ես հիմնականում ընտրում եմ այնպիսի մթերքներ, որոնք ավելի ծանոթ են իմ ընտանիքին:

Մսեղեն խինկալի

Մսեղեն խինկալի. Անհրաժեշտ բաղադրիչներ

_Խոզի փափկամիս 600 գ

_Կոշտ պանիր 100 գ

_Մարինացված սունկ 200 գ

_Սխտոր 3 պճեղ

_Թթվասեր 2 ճաշի գդալ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի

Մսեղեն խինկալի

Մսեղեն խինկալի. Պատրաստման եղանակը

_Լվանալ միսը և կտրատել 1–1,5 սմ հաստությամբ շերտերով, ծածկել թաղանթով և լավ ծեծել երկու կողմից, որպեսզի մսի բարակ թերթիկ ստացվի։ Համեմել աղով և պղպեղով։

_Սունկը մանր կտրատել, ավելացնել մամլիչով անցած սխտորը և թթվասերը։ Խառնել միջուկը։

_Պանիրը բաժանեք այնքան կտորների, որքան ունեք ծեծած մսակտոր։ Յուրաքանչյուրի կենտրոնում դրեք պանրի կտոր և մեկական գդալ սնկով միջուկ։

_Հավաքեք մսի եզրերը դեպի կենտրոն՝ կազմելով խնկալիի նման տոպրակ։ Վերևում ամրացրեք երկու ատամի չոփերով՝ խաչաձև:

_Տոպրակիկները դնել յուղաթղթով ծածկած ջեռոցի տապակի վրա։

_Թխել նախուտեստը 180 աստիճանում՝ 30 րոպե։
Մսեղեն խինկալի

Թխելուց հետո պանիրը ներսում ամբողջությամբ կհալվի, որը կփափկեցնի միսը և հյութալիություն կհաղորդի։ Թեթև թթվաշությունը, որը տալիս է թթու սունկը, կերակրի համն ավելի հաճելի է դարձնում։

Մսեղեն խինկալի

Տարբեր միջուկներով կոկիկ տոպրակները կզարդարեն սեղանը և հարմար կլինեն ցանկացած կողմնակի ճաշատեսակի։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավով ռուլետ

Խնդրում ենք Գնահատեք