Մսով գլանափաթեթներ.Այս հագեցնող ռուլետները շատ արագ են պատրաստվում

Մսով գլանափաթեթներ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մսով գլանափաթեթներ.Այս հագեցնող ռուլետները շատ արագ են պատրաստվում, այս չափաբաժնով բավական շատ են ստացվում, և դրանցով կարող եք կերակրել բազմանդամ ընտանիքին:

Առաջարկում ենք մատուցել թթվասերի հետ կամ որևէ նախընտրած սոուսով: Այս գլանիկները կարելի է պատրաստել ավելի շատ, մի մասն անմիջապես պատրաստել, իսկ մյուս մասը կարելի է սառեցնել հետագա օգտագործման համար:

Առաջին իսկ պատառից կհամոզվեք, որ սրանք շատ համեղ են, այնպես, որ սեղանից անհետանում են բառացիորեն մի ակնթարթում:

Մսով գլանափաթեթներ

Մսով գլանափաթեթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

Խմոր

  • Աղ 0.5 թեյի գդալ
  • 250 մլ ջուր
  • Բուսական յուղ 250 մլ
  • Ալյուր 450 գ

Խճողակ

  • Խաշած բրինձ 100 գ
  • 3-4 ձու
  • Կանաչ սոխ
  • Գլուխ սոխ 1 հատ
  • Եռացրած միս 350 գ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Մսով գլանափաթեթներ

Մսով գլանափաթեթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ

  1. Խորը ամանի մեջ լցնել ջուր, բուսական յուղ, աղ, ավելացնել ալյուր: Հունցել փափուկ, առաձգական խմոր: Պատրաստի խմորը ծածկել սննդային թաղանթով:
  2. Կտրել սոխը փոքր խորանարդիկներով, տապակել բուսական յուղով, աղ, պղպեղ անել: Խաշած ձվերը, կանաչ սոխը մանր կտրատել, ավելացնել մնացած զանգվածին, ավելացնել բրինձ:
  3. Մանրակրկիտ խառնել ամեն ինչ, ըստ ճաշակի աղ և պղպեղ անել:
  4. Պատրաստել մյուս միջուկը՝
  5. Խաշել միսը աղ արած ջրում, անցկացնել մսաղացով: Մանր կտրատած սոխտ տապակել, խառնել աղացած մսին, աղ և պղպեղ անել:
  6. Արդեն պատրաստ խմորը հունցել, կտրում երեք հավասար մասերի և բաժանում 30 հավասար գնդերի:
  7. Յուրաքանչյուր կտորը շատ բարակ գրտնակել:
  8. Միջուկից մի քանի թեյի գդալ դնել խմորի եզրին, ծածկել խմորի մի եզրով և փաթաթել այն՝ ստանալով գլանիկ: Դրանք պետք է շարել յուղաթղթով ծածկված տապակի վրա:
  9. Նույն եղանակով երկու լցոններով պատրաստել գլանիկները և վրան քսել հարած ձու:
  10. Տապակը դնել ջեռոցը, որը նախապես տաքացնել 180 աստիճանով, տապակել մինչ ոսկե դարչնագույնը:

Մսով գլանափաթեթներ

Մսի գլանափաթեթները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Ծույլ Լազանյա Լավաշով․ Արագ, Պարզ և Հեշտ տոնական ուտեստ ձեր սեղանին

Խնդրում ենք Գնահատեք