Պատրաստենք կորեական ուտեստներից մեկը՝ Մսով Կորեական աղցան:
1930-ականներին Կորեայում սննդի հետ կապված խնդիրներ կային։ Այդ պատճառով մարդիկ չէին կարող իրենց թույլ տալ որևէ բարդ կամ թանկ ուտեստներ։ Կորեացի տնային տնտեսուհիները պարզ բաղադրիչներից փորձել են սովորական և կուշտ կյանք հիշեցնող բաներ պատրաստել։
Այժմ նման ուտեստները համարվում են երկրի այցեքարտը, իսկ մեզ համար դրանք համադամ նախուտեստ են:

Մսով Կորեական աղցան. Բաղադրիչները
_ տավարի միս — 400 գ
_ շաքարավազ — 2 թեյի գդալ
_ լոբի — 240 գ
_ սխտոր — 4 պճեղ
_ բուլղարական պղպեղ — 400 գ
_ աղ — 1 պտղունց
_ վարունգ — 250 գ
_ սև պղպեղ — 0,5 թեյի գդալ
_ կիտրոնի հյութ — 2,5 ճաշի գդալ
_ կծու կարմիր պղպեղ — 1 թեյի գդալ
_ գազար — 200 գ
_ համեմի սերմ — 1 թեյի գդալ
_ համեմ — 35 գ
_ բուսական յուղ — 6 ճաշի գդալ

Մսով Կորեական աղցան. Պատրաստման եղանակը
_ Միսը պետք է կտրել բարակ շերտերով, ոչ ավելի, քան 5 մմ հաստությամբ։
_ Պղպեղը մաքրել, վարունգի հետ միասին, մսի նման՝ կտրատել շերտերով։
_ Գազարը քերել կորեական քերիչով (եթե չկա՝ կարող եք սովորական քերիչ օգտագործել։
_ Մանր կտրատել համեմը:
_ Տապակի մեջ տաքացնել մի քիչ բուսայուղ, միսը եփել դրա մեջ, մինչև մանրաթելերի հեղուկն ամբողջությամբ գոլորշիանա։ Այնուհետև մի փոքր տապակել մսի շերտերը։
_ Կաթսայի մեջ եռացնել արևածաղկի ձեթը։
_ Գազարի մեջ լցնել համեմը, սև և կծու պղպեղը։
_ Համեմունքներով գազարի վրա լցնել տաք բուսայուղը, խառնել։
_ Միսն ու լոբին լցնել գազարի մեջ, ավելացնել աղ, շաքարավազ և կիտրոնի հյութ։
_ Բաղադրիչները խառնել, մեջը ճզմել սխտորի պճեղները, լցնել պղպեղն ու վարունգը։
_ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել ձեռքով։
_ Աղցանի վրա հացել կտրատած համեմ, կրկին խառնել աղցանը: Թող աղցանը թրմվի սառնարանում մոտ 8 ժամ։

Արդյունքում կստանանք համեղ ավանդական կորեական աղցան։ Ցանկության դեպքում կարելի է աղցանը 8 ժամ չթողնել սառնարանում, այլ անմիջապես ուտել։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Կորեական աղցան գազարով և դդմիկով







