Մսով նախուտեստ. Հավաքույթների սեղանի համեղ ուտեստ

Մսով նախուտեստ ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Վերջերս խոզի ծնկի Մսով նախուտեստն ավելի ու ավելի տարածված է դառնում: Սա մսի ամենաէժան տեսակներից մեկն է, որը հիանալի է ռուլետների, երշիկեղեն, դոնդողանման միս (խոլոդեց) պատրաստելու համար:

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Խոզի ծունկ 2 հատ

_Աղ և համեմունքներ մսի համար՝ յուրաքանչյուրը 2 թեյի գդալ

_Դիժոնյան մանանեխ 50 գ

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ. Պատրաստման եղանակը

_Միսը դնել մի քանի ժամով սառը ջրի մեջ, լվանալ և չորացնել թղթե սրբիչներով:

_Կտրել միսը ոսկորիցը և հեռացնել կաշին, հնարավորինս զգուշորեն, որ ամբողջական մնա: Դա կարելի է անել պարզապես սուր դանակով:

_Մսի մնացած շերտը պատել աղով և պղպեղով բոլոր կողմերից, քսել մանանեխ:

_Այս խառնուրդը հավասարապես շփեք մսի վրա:

_Միսը տարածել կաշվի վրա, ոլորել և ամուր կապել թելով:

_Սեղանին փռել յուղաթուղթը և միսը դրանով գլանաձև ոլորել, ապա փաթաթել փայլաթիթեղի մեջ և թողնել մարինացվի 3 ժամ:

_Պետք է թխել 180 աստիճանի տակ մոտ 3 ժամ:

_Սառեցնել փայլաթիթեղի և թղթի մեջ, տեղափոխել ամանի մեջ և դնել ծանրոցի տակ:

_Միսը ողջ գիշեր թողնել սառնարանում:

_Առավոտյան հանել փաթաթանները, կտրել մասերի և մատուցել:

Մսով նախուտեստ

Մսով նախուտեստ

Ավելացրեք համեմունքներ ձեր ճաշակով, կարող եք ավելացնել նաև խնկունի և այլ անուշաբույր խոտաբույսեր:

Մսով նախուտեստը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տավարի բուժենինա

Խնդրում ենք Գնահատեք