Առաջարկում ենք ձեզ պատրաստել շատ համեղ և չափավոր կծու մսով նախուտեստ։

Մսով նախուտեստ. Անհրաժեշտ բաղադրիչները
_Խաշած խոզի միս 500 գր
_Սոխ 3 հատ
_Համեմ կամ մաղադանոս, ռեհան 1 փունջ
_Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի
Մարինադը պատրաստելու համար
_Եռացրած սառը ջուր 50 մլ
_Կիտրոնի հյութ 90 գր
_Բալզամիկ քացախ 2 ճաշի գդալ
_Շաքարավազ 45 գր
_Աղ՝ ըստ ճաշակի
_Ցանկացած բուսական յուղ 4 ճաշի գդալ
_Սև պղպեղ 0,5 թեյի գդալ
_Մաղադանոս 1 թեյի գդալ
_Չիլի պղպեղի փաթիլներ 1/4 թեյի գդալ

Մսով նախուտեստ. Պատրաստման եղանակը
_Միսը, դափնու տերևը, պղպեղի հատիկները, ամբողջական սոխը լցնել եռացող ջրի մեջ և եփել 40-50 րոպե, վերջում աղ անել:
_Միսը հանել ու թողնել սառչի։
_Մարինադի համար խառնել կիտրոնի հյութն ու ջուրը, շաքարավազը, աղն ու քացախը, բուսական յուղը, համեմունքներն ու սև պղպեղը, խառնել:
_Սոխը կտրատել բարակ օղակներով կամ կիսաօղակներով, միսը՝ շերտերով։
_Մարինադի մեջ լցնել սոխի շերտ, վրան՝ միսը, նորից՝ սոխ։
_Ամբողջ մթերքը շերտերով շարել, ծածկել թաղանթով կամ կափարիչով և 4 ժամով դնել սառնարանը։
_Ժամանակ առ ժամանակ միսը խառնել։

Կարելի է մատուցել կանաչիներով`ըստ ճաշակի, սամիթ, մաղադանոս, կծու պղպեղ կամ քաղցր պղպեղ ավելացնել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Անչափ համեղ տավարի բուժենինա







