Արագ ու հեշտ պատրաստվող, համեղ, մսով և կարտոֆիլով կարկանդակը դուր կգա շատերին:
Ամենապարզ քայլերով, մատչելի մթերքներով կարող եք հաճելի ուտեստ պատրաստել, որը կարելի նույնիսկ հատուկ առիթների ժամանակ մատուցել: Իսկ, եթե երեկոյից մնացել է մի երկու կտոր, կարող եք վերցնել ձեզ հետ, աշխատավայրում քաղցը հագեցնելու համար:

Մսով և կարտոֆիլով կարկանդակ. Անհրաժեշտ բաղադրիչները
Լցոնի համար
_Կարտոֆիլ — 5-6 հատ
_Աղացած տավարի միս — 500 գ
_Սոխ — 2 հատ
_Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Խմորի համար
_500 մլ կեֆիր
_150 գ կարագ
_1/4 թ/գդ սոդա
_Ալյուր
_Աղ 1 թեյի գդալ
_Դեղնուց
_Քնջութ

Մսով և կարտոֆիլով կարկանդակ. Պատրաստման եղանակը
_Խմորի համար կարագը կրակի վրա հալեցնել, թողնել սառչի։ Ավելացնել մածուն, սոդա, աղ, ալյուր, խմորը հունցել։
_Միջուկի համար կարտոֆիլը կտրատել փոքր խորանարդիկներով, միջին չափի կտորներով, մանր կտրատել սոխը։ Դրանք ավելացնել աղացած մսին: Ավելացնել համեմունքներ, լավ խառնել։
_Խմորը բաժանել 2 մասի։ Շերտերից մեկը գրտնակել, դնել ձևամանի մեջ: Վրան լցնել միջուկը։ Ծածկել խմորի երկրորդ շերտով։ Ամրացնել խմորների եզրերը:
_Վրան քսել մի քիչ ջրով հարած դեղնուց։ Շաղ տալ քնջութի սերմեր։
_Թխել 220 աստիճան տաքացրած ջեռոցում, մոտ մեկ ժամ, մինչև եփվի։

Բարի ախորժակ!







