Մրգային քաղցրավենիք. Թեթև և փափուկ աղանդեր

Մրգային քաղցրավենիք ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Մրգային քաղցրավենիք. Կարկանդակը շատ քնքուշ և անուշաբույր է ստացվում, իսկ դեղձի շնորհիվ խմորը խոնավանում է, կարիք չկա լրացուցիչ խոնավեցման մասին մտածել:

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք. Անհրաժեշտ բաղադրիչները

_Յուղալի սերուցք 100 մլ

_Տաք կաթ 300 մլ

_Չոր խմորիչ 8 գր

_Աղ մի պտղունց

_Շաքար 125 գր

_Վանիլին՝ ըստ ճաշակի

_Կարագ 50 գր

_Ալյուր 450 գր

_Դեղձ 4 հատ

_Փափուկ կարագ մի փոքր

_Շաքարավազ՝ ըստ ճաշակի

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք

Մրգային քաղցրավենիք. Պատրաստման եղանակը

_Խառնել տաք կաթը շաքարով և խմորիչով և սերուցքով: Թողնել մի քանի րոպե:

_Մաղել ալյուրը և խառնել աղի հետ:

_Հեղուկ զանգվածը լցնել ալյուրի մեջ, հունցել:

_Ավելացնել հալված կարագը, շարունակել հունցել խմորը:

Հուշում. Զանգվածը կլինի մածուցիկ և թանձր, չպետք է այն խցանեք ալյուրով:

_Ծածկել խմորը և թողնել տաք տեղում՝ 1 ժամ:

_Ծածկել ձևամանը յուղաթղթով և դնել խմորը:

_Վերցնել դեղձը թարմ կամ պահածոյացված, կտրել կտորներով և ձևավոր շարել խմորի մեջ:

_Խմորի մեջ ակոսիկներ անել և կարագի կտորներ դնել դրանց մեջ:

_Կարկանդակի մակերեսին ցանել շաքարավազ և դնել ջեռոցը:

_Թխել 180 աստիճանով մոտ 20-30 րոպե, ուշադիր եղեք, որ շաքարավազը չայրվի:

_Կարելի է ծածկել փայլաթիթեղով կամ յուղաթղթով:

_Տորթը թողնել ձևամանի մեջ, որպեսզի լավ սառչի և մատուցել:

Մրգային քաղցրավենիք

Խմորեղենը ստացվում է շատ փափուկ, եթերային, խոնավ, վառ սերուցքային և դեղձի բույրով:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Յուրահատուկ, անչափ համեղ քաղղցրավենիք

Խնդրում ենք Գնահատեք