Յուրահատուկ աղցան. Բաղադրիչների վառ համադրությամբ աղցանն ավելի հաճույքով կուտեն քան օլիվիեն

Յուրահատուկ աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ցանկանում ենք ձեզ ներկայացնել հավի մսով և սնկով շատ համեղ Յուրահատուկ աղցան:

Հավանաբար կզարմանաք, երբ պարզեք, թե իրականում որ ուտեստը կարելի է համարել մեր մոլորակի ամենահինը։ Աղցանները հորինվել են հին ժամանակներում, երբ մարդիկ ոչինչ չգիտեին բարձր խոհանոցի մասին:

Աղցանը պետք է լիներ մի ուտեստ, որը մատուցվում է բացառապես աղի ավելացմամբ։ Առանց աղի, հին հույները չէին պատկերացնում, որ այս ուտեստը ամբողջական լինի:

Յուրահատուկ աղցան

Յուրահատուկ աղցան. Բաղադրությունը

_ապխտած հավ — 200 գ

_մայոնեզ — 1 ճաշի գդալ

_թթու վարունգ — 200 գ

_մաղադանոս — 1/2 փունջ

_ձու — 5 հատ

_շամպինիոններ — 500 գ

_սոխ — 300 գ

Յուրահատուկ աղցան

Յուրահատուկ աղցան. Պատրաստման եղանակը

_Մինչ ձվերը պինդ խաշվում են, պետք է ապխտած հավն ու թթու վարունգը մանր խորանարդիկներով կտրատել։

_Եփած ձվերը նույնպես պետք է կտրատել փոքր քառակուսիներով, մանր կտրատել մաղադանոսը։

_Սունկը կտրատել մեծ շերտերով, իսկ սոխը՝ բարակ կես օղակներով շերտատել։

_Տապակել սոխը փոքր քանակությամբ բուսայուղի մեջ մինչև փափկի, ապա ավելացնել սունկը։

_Միջին կրակի վրա 15 րոպե տապակելուց հետո սոխով շամպինիոնները պատրաստ կլինեն։

_Աղցանի ամանի մեջ խառնել հավի միսը, վարունգը, ձուն և մաղադանոսը։

_Խառնուրդին ավելացնել սառեցված տապակած սունկը սոխով։

_Աղցանին ավելացնել մայոնեզով, աղ անել ըստ ճաշակի և մանրակրկիտ խառնել:

Յուրահատուկ աղցան

Այս աղցանը մի պատրաստեք խաշած կամ ջեռոցում թխած հավի մսով։ Հենց ապխտած միսն է, որը նախուտեստին տալիս է յուրահատուկ համ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի մսով և սմբուկով աղցան

Խնդրում ենք Գնահատեք