Նիհարեցնող Աղցան պատրաստելու հիմնական բաղադրիչը ճակնդեղն է՝ ամենամատչելի բանջարեղեններից մեկը։ Այն անփոխարինելի է մեր սննդակարգում և պարունակում է եզակի տարրեր, որոնք հնարավոր չէ գտնել որևէ այլ մթերքի մեջ: Հատկապես ճակնդեղը կարևոր է նրանց համար, ովքեր ձգտում են բարձրացնել հեմոգլոբինի մակարդակը։
Եվ, նույնիսկ, եթե աղցանը հասարակ ու պարզ տեսք ունի, միևնույն է, այս ուտեստի օգուտները ձեր մարմնի համար անգնահատելի են:
Աղցանը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքային միկրոֆլորայի վրա, մաքրում է օրգանիզմը տոքսիններից։ Այս առողջարար ուտեստի շատ տարբերակներ կան՝ խնձորի, չորացրած մրգերի, սխտորի, ընկույզի, նեխուրի, մեղրի ավելացումով։

Նիհարեցնող Աղցան. Բաղադրիչներ
_Սպիտակ կաղամբ 1 հատ
_Գազար 1 հատ
_Ճակնդեղ 1 հատ
_Կիտրոնի հյութ 3 ճաշի գդալ
_Կտավատի յուղ 3 ճաշի գդալ

Նիհարեցնող Աղցան. Պատրաստման եղանակը
_Մեզ պետք են բոլոր բանջարեղենները հում վիճակում: Կաղամբը մանր կտրատել, ճակնդեղն ու գազարն քերել։
_Աղցանը համեմել կտավատի կամ ձիթապտղի յուղով, ավելացնել կիտրոնի հյութ, աղ անել պետք չէ։ Պատրաստի ուտեստը զարդարում ենք մաղադանոսով կամ սամիթով։
Այս աղցանը կօգնի ձեզ համեղ և որակյալ կերպով իրականացնել մարմնի ընդհանուր մաքրումը։

Կերեք այս աղցանը օրը 3 անգամ 2 օր անընդմեջ, և այդ ավելորդ կիլոգրամները կգոլորշիանան։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելն առանց դիետաների՝ հնարավոր է։
Չմոռանաք պատմել ձեր ընկերներին նիհարելու այս զարմանալի միջոցի մասին:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Նոր բաղադրիչով վինեգրետ







