Նոր աղցան Շնորհակալություն. Տավարի մսով համեղ աղցանը դուր կգա հագեցնող ու ախորժելի նախուտեստների սիրահարներին

Նոր աղցան Շնորհակալություն ԱՂՑԱՆՆԵՐ

Առաջարկում ենք պատրաստել Նոր աղցան Շնորհակալություն: Աղցանն այնքան հագեցնող է, որ կարող է լիարժեք ընթրիք լինել ինքն իրենով: Հետաքրքիր աղցան տավարի մսով և թթու սնկով պատրաստելու համար շատ պարզ քայլեր են պետք:

Նոր աղցան Շնորհակալություն

Նոր աղցան Շնորհակալություն. Հարկավոր են հետևյալ բաղադրիչները

— տավարի միս 400 գ

— թթու սունկ 100 գ

— բուլղարական պղպեղ 1 հատ

— մաղադանոս և ռեհան

— կոշտ պանիր 100 գ

— ձու 4 հատ

— աղ և մայոնեզ

Նոր աղցան Շնորհակալություն Նոր աղցան Շնորհակալություն

Նոր աղցան Շնորհակալություն. Պատրաստման եղանակը

_Տավարի միսը եփել աղ արած ջրի մեջ։ Կարող եք նաև ավելացնել ձեր սիրած համեմունքները։

_ Հովացնել և կտրել շերտերով:

_ Կանաչին մանր կտրատել։

_ Ձվերը եփել, սառեցնել:

_ Պղպեղը կտրատել շերտերով:

_ Պանիրն ու ձուն քերիչով անցկացնել խոշոր քերիչով, լցնել տարբեր ամանների մեջ։

_ Աղցանը ձևավորել ափսեի վրա։

_ Առաջին շերտը միսն է և մայոնեզի ցանց։

_ Երկրորդ շերտը մանր կտրատած սունկն է և մայոնեզը։

_ Երրորդ շերտը կանաչին է և մայոնեզ։

_ Չորրորդ շերտը բուլղարական պղպեղ է և մայոնեզ։

_ Աղցանի վրա շաղ տալ պանիր, ցանց անել մայոնեզից և լցնել ձվի շերտը։

Նոր աղցան Շնորհակալություն Նոր աղցան Շնորհակալություն. Տավարի մսով համեղ աղցանը դուր կգա հագեցնող ու ախորժելի նախուտեստների սիրահարներին

Մատուցելուց առաջ զարդարել ռեհանով։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հորթի մսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք