Նուրբ աղցանը թեթև ու քնքուշ է ստացվում, ամենապարզ և մատչելի մթերքներով այսպիսի հրաշքը պատրաստում են րոպեների ընթացքում։

Նուրբ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սոխ 1 հատ (մարինացնել եռացրած ջրի մեջ, քացախով, աղով և շաքարով)
_Կարտոֆիլ 3 հատ
_Հավի ազդր 2 հատ
_Ձու 4 հատ
_Հալած պանիր 2 հատ
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

Նուրբ աղցան. Պատրաստման եղանակը
_Սոխը կտրատել և մարինացնել եռման ջրի մեջ, որի մեջ լուծել մի պտղունց աղ և մեկ գդալ շաքար, երկու գդալ սեղանի քացախ։ Մարինացնել 10 րոպե, քամել։
_Հավի միսը եփել աղ արած ջրի մեջ, համեմունքներ ավելացնելով, սառեցնել և կտորներով կտրատել։
_Կարտոֆիլը եփել, սառելուց հետո քերել խոշոր քերիչով։
_Ձվերը եփել և առանձին-առանձին քերել սպիտակուցները և դեղնուցները։
_Քերել հալած պանիրը խոշոր քերիչով։
_Աղցանը կազմել՝ յուրաքանչյուր շերտի վրա պատրաստել մայոնեզի ցանց:
_Առաջին շերտը կարտոֆիլն է, հետո՝ սոխը, հավի միսը, դեղնուցները, պանիրը և սպիտակուցները:

Աղցանը պետք չէ երկար ժամանակ թողնել սառնարանում, մի քանի րոպեն բավարար է։ Եփած միսը կարելի է փոխարինել ապխտած մսով։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Տոնական շքեղ աղցան







