Նրբաբլիթներ հավի մսով. Գերազանց են թե որպես ընթրիք, թե արագ նախաճաշ։
Լեգենդի համաձայն՝ նրբաբլիթները ստեղծվել են միտումնավոր՝ որպես հեթանոսական ընծա աստվածներին։ Այժմ դրանց մեջ փաթաթում են տարբեր միջուկներ և տապակում։

Նրբաբլիթներ հավի մսով. Բաղադրիչները
_ հավի ձու — 4 հատ
_ շաքարավազ — 1 ճաշի գդալ
_ աղ — 0,5 թեյի գդալ
_ կաթ — 1 լիտր
_ ալյուր — 300 գ
_ սոդա — 1/5 թեյի գդալ
_ բուսական յուղ — 4 ճաշի գդալ
_ հավի ազդրեր — 1 կգ
_ դափնու տերև — 1 հատ
_ սև պղպեղ — 3 հատիկ
_ սոխ — 2 գլուխ

Նրբաբլիթներ հավի մսով. Պատրաստման եղանակը
_ Ձվերը կոտրել ամանի մեջ, լցրեք աղն ու շաքարը, հարել մինչև դեղնուցները խառնվեն սպիտակուցների հետ։
_ Ստացված զանգվածի մեջ լցնել 500 մլ կաթ և լցնել ալյուրը, խմոր շաղախել։
_ Խմորի մեջ ավելացնել սոդան և մնացած կաթն ու բուսայուղը, նորից խառնել։ Խմորը թողնել 15 րոպե սենյակային ջերմաստիճանում։
_ Հավի ազդրերը դնել կաթսայի մեջ, լցնել ջուրը, ավելացնել պղպեղն ու դափնու տերևը, աղ անել ըստ ճաշակի։ 35 րոպե եփել միջին կրակի վրա։
_ Այդ պահին շատ քիչ բուսայուղով թավայի մեջ տապակել բարակ բլիթները:
_ Եփած ազդրեը սառեցնել սենյակային ջերմաստիճանի, հեռացնել կաշին և միսը հանել ոսկորից։
_ Հավի միսը անցկացնել մսաղացով։
_ Կտրել սոխը փոքր խորանարդիկներով և տապակել միջին ջերմության վրա մինչև փափկի:
_ Սոխին կարող եք ավելացնել ձեր սիրած համեմունքները՝ պապրիկա, աղացած պղպեղ։
_ Աղացած հավը լցնել փափուկ սոխի մեջ, տապակել մինչև ոսկե դարչնագույնը։ Այնուհետև դնել կրակի վրա, լցնել 150 մլ արգանակ միջուկի մեջ, եփել մինչև ամբողջ հեղուկը գոլորշիանա։
_ Յուրաքանչյուր նրբաբլիթի մեջ լցնել միջուկից մեկական ճաշի գդալ, միսը փաթաթել ծրարի նման։
_ Եզրերին կարող եք քսել թթվասեր, որպեսզի տապակման ընթացքում ծրարը չքանդվի։
_ Տապակի մեջ տաքացնել արևածաղկի ձեթ։ Նրբաբլիթի ծրարները տապակել մինչև ոսկե դարչնագույնը:

Այսպիսով, փոքր քանակությամբ մթերքներից ստացվում է համեղ ուտեստ։ Բլինչիկները կարելի է անմիջապես տապակել կամ դնել սառնարանը։
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ավանդական նրբաբլիթներ







