Ամանորյա համեղ, նրբագեղ աղցանը նոր է և անսովոր:
Եթե դեռ տոնի համար աղցան եք փնտրում, կամ արդեն որոշել եք, ամեն դեպքում, խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնել այս բաղադրատոմսին։ Աղցանը գերազանց է:

Նրբագեղ աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Սիրտ (խոզի կամ տավարի) 600 գր
_Խաշած կարտոֆիլ 3 հատ
_Սոխ 1 գլուխ
_Խաշած ձու 3 հատ
_Պանիր 150 գր
_Նռան հատիկներ
_Աղ՝ ըստ ճաշակի
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 1 ճաշի գդալ
_Քացախ 9% 1 ճաշի գդալ
_Ջուր 150 մլ

Նրբագեղ աղցան. Պատրաստման եղանակը
_Կտրել սոխը չորս մասի և ապա՝ բարակ շերտերով: Սոխին ավելացնել շաքարավազ և քացախ։
_Ամեն ինչ խառնել և այս ձևով սոխը թողնել 15 րոպե, սենյակային ջերմաստիճանում։
_Սիրտը նախօրոք եփել և թողնել սառչի։ Դա կարելի է անել նույնիսկ պատրաստելուց մեկ օր առաջ։ Պատրաստի սիրտը մանր կտրատել։
_Այժմ կարող եք հավաքել աղցանը: Դա անելու համար ափսեն յուղել մայոնեզով, վրան լցնել խոշոր քերած կարտոֆիլը։ Վրան մայոնեզ քսել և մի քիչ աղ անել։
_Կարտոֆիլի վրա լցնել կտրատած սիրտը և քսել մայոնեզ։
_Հաջորդ շերտը սոխն է, ապա քերած ձուն, որը նույնպես պետք է պատել մայոնեզով։
_Վրան պանիրը մանր քերիչով քերել։ Աղցանը զարդարել նռան հատիկներով։

Ստացվում է ահա այսպիսի գեղեցիկ և համեղ աղցան:
Բարի ախորժակ բոլորին:
Տեսանյութ
Նոր ամանորյա աղցաններ







