Շատ համեղ Սմբուկով Աղցան՝ բոլորովին նոր մատուցմամբ

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այսօր պատրաստում ենք  սմբուկով և կանաչ ոլոռով համեղ և արագ պատրաստվող աղցան՝ առաջարկելով մատուցման նոր գեղեցիկ տարբերակ։

Շատ համեղ Սմբուկով Աղցան

Սմբուկով Աղցան․ Բաղադրիչները

  • Սմբուկ — 2 հատ
  • Սոխ -1 հատ
  • Կանաչ ոլոռ կամ եգիպտացորեն
  • Սև և սպիտակ քունջութ
  • Սերմեր՝ դդմի, արևածաղկի

Սմբուկով Աղցան Կանաչ ոլոռով․ պատրաստման եղանակը

  • Սմբուկը կտրտում ենք խոշոր խորանարդիկների չափով և առանց աղ անելու լցնում ձիթայուղով տաք տապակի մեջ,
  • Անընդհատ խառնում ենք, և երբ արդեն բավականաչափ փափկի սմբուկը, ավելացնում ենք լավ մանր կտրտած սոխը,
  • Երկուսն էլ լավ տապակվելուց հետո հանում ենք կրակից, վերջում նոր աղ և պղպեղ ենք անում,

Շատ համեղ Սմբուկով Աղցան

  • Աղը լցնում ենք վերջում, որպեսզի սմբուկը շատ ձիթայուղ չքաշի իր մեջ,
  • Այժմ անցնում ենք զարդարմանն ու մատուցմանը․ ահա այսպիսի յուրօրինակ տարբերակ ենք առաջարկում․ խոհարարական խորանարդիկի օգնությամբ ստանում գեղեցիկ թումբ, որի վրա շաղ ենք տալիս սպիտակ և սև քունջութ, նաև սերմեր՝ դդմի, արևածաղկի, ինչ-որ ունեք ձեր ձեռքի տակ,
  • Լրացնում ենք աղցանը կանաչ ոլոռով կամ եգիպտացորենով։

Բարի ախորժակ։

Համեղ Սմբուկով Աղցան․ Տեսանյութ

Խնդրում ենք Գնահատեք