Շերտավոր աղցան. Գեղեցիկ ուտեստ տոնական սեղանի համար

Շերտավոր աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Մթերքի պարզ հավաքածուից պատրաստված շերտավոր աղցանը մատչելի է։

Աղցանը քնքուշ դարձնելու համար կարող եք անմիջապես քերել շերտերը ամանի վրա և յուրաքանչյուր շերտի վրա մայոնեզի ցանց պատրաստել։

Շերտավոր աղցան

Շերտավոր աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_ Ձու 4 հատ

_ Կարտոֆիլ 4 հատ

_ Գազար 3 հատ

_ Ճակնդեղ 1 հատ

_ Սոխ 2 հատ

_ Հալած պանիր 2 հատ

_ Մայոնեզ, աղ, բուսական յուղ՝ ըստ ճաշակի

Աղցան Հարսնացու

Շերտավոր աղցան. Պատրաստման եղանակը

_Բանջարեղենն ու ձվերը եփել, թողնել սառի։

_Սոխը մանր կտրատել և տապակել բուսայուղի մեջ։ Թողնել սառի։

_Աղցանը ձևավորել շերտերով, մայոնեզի ցանց անել շերտերի արանքներում:

_Լցնել խոշոր քերիչով քերած կարտոֆիլը:

_Այս շերտի վրա մի փոքր սոխ լցնել:

_Գազարը քերել միջին քերիչով;

_Գազարի վրա խոշոր քերիչով քերել ճակնդեղը:

_Նորից լցնել մի քիչ սոխ:

_Սոխի շերտի վրա լցել միջին քերիչով քերած հալած պանիրը:

_Ամենավերջին շերտը կլինի խոշոր քերիչով քերած ձուն։

Շերտավոր աղցան

Աղցանը կարող եք զարդարել ձեր ցանկությամբ և 1 ժամով դնել սառնարանը, որպեսզի սառչի։ Այս աղցանը հիանալի համադրվում է տարբեր նախուտեստների հետ։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Ամանորյա թեթև աղցան

Խնդրում ենք Գնահատեք