Շերտավոր խմորով բլիթներ թխել սովորելու համար պարտադիր չէ հիանալի խոհարար լինել: Օրինակ, իմ ընկերուհին միայն արագ եփվող ուտեստներ է պատրաստում: Երբեմն նախանձում եմ նրա մոտեցմանը, քանի որ երբեմն կես օր եմ անցկացնում խոհանոցում։ Բայց ես գտնում եմ ամենաօրիգինալ բաղադրատոմսերը։ Վերջերս իմ ցուցակում հայտնվեցին շերտավոր խմորով բլիթներ։
Ի՞նչ առանձնահատուկ բան կա պատրաստի խմորով թխելը: Իհարկե՝ ոչ մի, եթե չմտածեք, թե ինչպես կարելի է լցոնել դրանք: Եթե այդ միտքը կա՝ ուրեմն շուտով սեղանին կդրվի ախորժելի բուրմունքով բլիթներով ափսեն։

Շերտավոր խմորով բլիթներ. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Շերտավոր խմոր 500 գ
_Կարագ 30 գ
_Խոզապուխտ 250 գ
_Հալած պանիր 200 գ
_Կանաչ սոխ 30 գ
_Աղ 3 գ
_Սև պղպեղ (աղացած) 3 գ
_Պապրիկա 3 գ
_Մայոնեզ 25 գ


Շերտավոր խմորով բլիթներ. Պատրաստման եղանակը
_Խմորը մեջտեղից կիսել և մի մասին քսել հալած կարագ։
_Վրան դնել չյուղած կտորը և յուղելում կարագով։
_Այնուհետև նորից կտրել երկայնքով և շարել կտորներն իրար վրա՝ յուղած կողմը դեպի ներս:
_Խմորը գրտնակել, նորից կարագ քսել, կտրել ու մեջտեղից ծալել։
_Շերտերը միացնելու համար նորից մի քիչ գրտնակել, կարագ քսել և ռուլետի նման փաթաթել։
_Կտրատել այն 1,5–2 սմ հաստությամբ շրջանակների։
_Խոզապուխտը հնարավորինս մանր կտրատել, պանիրը մանր քերիչով անցկացնել։
_Խառնել մթերքները, ավելացնել մայոնեզը, աղը, պղպեղը, պապրիկան և մանր կտրատած կանաչ սոխը, լավ խառնել։
_Լցոնը դնել յուրաքանչյուր խմորի կտորի կենտրոնում և եզրերը փակել պելմենիների պես։
_Բլիթները դնել յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա և թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե։

Խմորի հատուկ ձևավորման շնորհիվ բլիթները թխելու ժամանակ անսովոր տեսք են ստանում։ Քանի դեռ դրանք տաք են՝ շատ փխրուն կլինեն։
եթե չեք ուզում խանութից խմոր գնել, ապա ինքներդ կարող եք հիանալի շերտավոր խմոր պատրաստել մեր տեսանյութի համաձայն:
Տեսանյութ
Շերտավոր խմոր







