Շերտավոր խմորով խորտիկ. Հնարամիտ տանտիրուհու կախարդական փայտիկը

Շերտավոր խմորով խորտիկ ՏԱՔ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Շերտավոր խմորով խորտիկ. Հնարամիտ տանտիրուհու կախարդական փայտիկը
Գոյություն ունի վարպետ խոհարարների մի շատ շահավետ հնարք. Սառնարանում շերտավոր խմոր պահել (խմորիչով, թե առանց դրա՝ ամեն ինչ կախված է անձնական նախասիրությունից): Նման խմորից հիանալի կարկանդակներ են ստացվում մսով, շոկոլադով, հատապտուղներով, բայց որ ամենակարևորն է` արագ ու առանց մեծ չարչարանքի:

Եթե ​​ունեք կեքսի համար նախատեսված ձևաման և շերտավոր խմոր, ապա վստահ եղեք, որ անսպասելի հյուրերին զարմացնելու բան կունենաք: Այսօր մենք կկիսվենք օրիգինալ նախուտեստի բաղադրատոմսով, որը կարելի է լցոնել նրանով, ինչ կա ձեռքի տակ՝ խաշած միս, պանիր, ձու: Սա պայմանական է, քանի որ երևակայության մեջ ազատ եք:

Շերտավոր խմորով խորտիկ
Շերտավոր խմորով խորտիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Շերտավոր խմոր 500 գ
  • Ձու 2 հատ
  • Հավի խաշած կրծքամիս 300 գ
  • Կոշտ պանիր 150 գ
  • Աղ` ըստ ճաշակի
  • Սև պղպեղ (աղացած)` ըստ ճաշակի
  • Թթվասեր 3 ճաշի գդալ

Շերտավոր խմորով խորտիկ

Շերտավոր խմորով խորտիկ

Շերտավոր խմորով խորտիկ. Պատրաստման եղանակը

  1. Հալված խմորը գրտնակել և կտրել հավասար մասերի: Պիտի ստացվի մոտ 10 կամ 12 կտոր:
  2. Դնել խմորի կտորները կեքսի ձևամանի մեջ, տակի մասը պատառաքաղով ծակծկել, վրան քսել հարած ձու:
  3. Մանրացնել հավի կրծքամիսը և պինդ խաշած ձվերը, խառնել, ավելացնել թթվասերը, աղ և պղպեղ անել:
  4. Լցնել այս զանգվածը խմորի վրա, ցանել քերած պանիր ​​և թխել ջեռոցում 180 աստիճանի տակ 30 րոպե:

Ավելի լավ է շերտավոր խմորով զամբյուղներ ձևավորել, այնպես որ դրանք ոչ միայն հաճելիորեն կփխրվեն, այլև շատ փափուկ և հյութալի կմնան:

Շերտավոր խմորով խորտիկ

Ի՞նչ եք կարծում, էլ ի՞նչ կարող եք ավելացնել լցոնմանը: Գրեք ձեր պատասխանը մեկնաբանություններում և պահեք բաղադրատոմսը ձեր էջանիշերում:

Շերտավոր խմորով խորտիկը պատրաստ է

Բարի ախորժակ

Տեսանյութ

Շերտավոր խմորով համեղ գաթա պատրաստեք

Խնդրում ենք Գնահատեք