Շերտավոր խմոր. Պարզ խմոր առանց ձվի և կարագի

Շերտավոր խմոր ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Նման շերտավոր խմոր շատ արագ կպատրաստեք։ Այն կարելի է պահել սառնարանում մի քանի օր, իսկ եթե որոշեք պահել սառցախցիկում, ապա ժամկետը զգալիորեն ավելի երկար է դառնում։

Շերտավոր խմոր

Շերտավոր խմոր. Անհրաժեշտ բաղադրիչները

_Ալյուր 600 գր

_Ջուր 320 մլ

_Մի պտղունց աղ

_Սոդա 1 թեյի գդալ

_Կիտրոնաթթու 1/3 թեյի գդալ

_Շաքարավազ 2 ճաշի գդալ

_Բուսական յուղ՝ շերտերին քսելու համար

Շերտավոր խմոր
Շերտավոր խմոր. Պատրաստման եղանակը

_Բուսական յուղը սառեցնել սառնարանում։

_Սոդան մարել կիտրոնաթթվով։

_Ալյուրը մաղել և խառնել սոդայի, աղի և շաքարավազի հետ։

_Ալյուրի մեջ մաս-մաս լցնել ջուրը և հունցել առաձգական, ոչ կպչուն խմոր։

_Փաթաթել թաղանթով և թողնել 30 րոպե։

_Թաղանթը փռել սեղանին և վրան գրտնակել խմորը, բուսայուղ քսել, կիսով չափ ծալել, նորից բուսայուղ քսել և 2 մասի կտրել։

_Դնել իրար վրա, փաթաթել թաղանթով և 20 րոպեով դնել սառցարանը։

_Մեկ շերտը հանել ու գրտնակել։

_Խմորը պատրաստ է, կարելի է ցանկացած թխվածք պատրաստել:

Մյուս կտորը կարող եք թողնել սառնարանում, երկար ժամանակ չի փչանա։

Շերտավոր խմոր
Հուշում. Խմորը ալյուրով մի՛ պնդացրեք, միանգամայն հնարավոր է, որ ձեզ ավելի քիչ ալյուր անհրաժեշտ լինի, քան բաղադրատոմսում է նշված։ Զանգվածը պետք է լինի փափուկ և առաձգական, ոչ կպչուն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Շերտավոր խմոր

Խնդրում ենք Գնահատեք