Շերտավոր վարդեր. Չէի ասի, որ նման կարկանդակները կհոգնեցնեն: Ընդհակառակը, այս փքուն վարդերը երեխաները նույնիսկ դպրոց կտանեն:
Ամբողջ ամառ շերտավոր խմորով պատրաստում էի տարբեր տեսակի կարկանդակներ, ավելի հաճախ՝ փքուն վարդեր: Պատրաստեցի քաղցր մրգերով, հետո սպանախով կարկանդակ: Այժմ առաջարկում եմ այս տարբերակով փորձել:

Շերտավոր վարդեր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Շերտավոր խմոր 1 տուփ
_Ցորենի ալյուր՝ ըստ ճաշակի
_Դդմիկ 1 հատ
_Սերուցքային պանիր 4 ճաշի գդալ
_Սաղմոնի, կամ այլ ձկան միս 200 գր


Շերտավոր վարդեր. Պատրաստման եղանակը
_Լվանալ և չորացնել դդմիկը: Կտրել այն բարակ շերտերով: Պիցցայի դանակով խմորը կտրել 4 հավասար շերտերի: Եթե դուք ունեք մի ամբողջ ձկան անփուշ միս, կտրել այն շերտով:
_Աշխատանքային մակերեսին ալյուր ցանել: Խմորի շերտի վրա դնել 1 ճաշի գդալ պանիր բարակ շերտով այն քսել մակերեսի վրա:
_Դդմիկի շերտերը շարել պանրի վրա, որպեսզի դրանք փոքր -ինչ դուրս գան եզրերից:
_Ձկան շերտերը դնել դդմիկի վրա: Խմորի ներքևի հատվածը ծալել միջուկի վրա:
_Այժմ ծալված շերտը փաթաթել երկարությամբ: Նույն ձևով կազմել մյուսները:
_Տեղադրել դրանք յուղաթղթով ծածկված ջեռոցի տապակի վրա:
_Եփել 20 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:


Ահա մի քանի շքեղ վարդեր, որոնք կարող եք թխել ընդամենը կես ժամվա ընթացքում: Ձկան մսի փոխարեն, ներսում կարող եք երշիկի կտորներ դնել:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Ձուկը ջեռոցում աղի մուշտակով







