Շոկոլադե լիկյոր. Ընտանեկան հավաքույթների հաճելի ըմպելիք

Շոկոլադե լիկյոր ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Շոկոլադե լիկյոր. Ընտանեկան հավաքույթների հաճելի ըմպելիք

Գրեթե ամեն ինչ ավելի լավն է դառնում մի փոքր շոկոլադի և լիկյորի հետ:  17-րդ դարից սկսած, քաղցր ըմպելիքի մասին հիշատակումները սկսեցին երևալ խոհարարական գրքերում, և այսօր արդեն կան դրա մի քանի տեսակներ: Մենք ցանկանում ենք ձեզ առաջարկել յսերուցքային լիկյորի բաղադրատոմս, որը Գերմանիայում անվանում են «հրեշտակային»:

Քաղցր ըմպելիքը նման գրավիչ անուն ստացել է իր սպիտակ գույնի և թավշյա համի համար: Այն պատրաստվում է ամարետոյի հիմքի վրա, որի դառը համը լրիվ աննկատ է դառնում սպիտակ շոկոլադ ավելացնելուց հետո:

Շոկոլադե լիկյոր

Շոկոլադե լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները

  • Սերուցք 500 մլ
  • Լիկյոր «Amaretto» 300 մլ
  • Սպիտակ շոկոլադ 150 գր
  • Վանիլին 2 գր
  • Ձու 1 հատ

Շոկոլադե լիկյոր

Շոկոլադե լիկյոր. Պատրաստման եղանակը

  1. Բաժանել շոկոլադը մասերի և հալեցնել ջրային գոլորշու վրա:
  2. Սերուցքը (250 մլ) տաքացնել վանիլինով (ցանկության դեպքում օգտագործել վանիլային շաքար) և այնուհետև ավելացնել հալված շոկոլադին:
  3. Քանի խառնուրդը շատ տաք չէ, ավելացնել ձուն և արագ խառնել: Ավելացնել ամարետոն և մնացած սերուցքը և խառնուրդը կրակի վրա պահել ևս 7 րոպե:
  4. Լիկյորը լցնել հարմար տարայի մեջ և պահել սառնարանում: Այն սառնարանում կարելի է պահել երկուսից- չորս շաբաթ:

Այս  բաղադրիչներից կարելի է ստանալ մոտավորապես մեկ լիտր տնական լիկյոր:

Շոկոլադե լիկյոր

Սպիտակ շոկոլադի օգտագործումը անսովոր է, ուստի գեղեցիկ տարայի մեջ լցված ըմպելիքը հիանալի նվեր կլինի:
Ի դեպ, ավելի համեղ է տնական պաղպաղակը՝ մի փոքր սպիտակ շոկոլադե լիկյորով:

Շոկոլադե լիկյորը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Տորթ Պրահա

Խնդրում ենք Գնահատեք