Տանը ընդհանհապես լիկյոր պատրաստելը ավելի ճիշտ է: Շոկոլադե լիկյորը մոդայիկ էր երեսուն տարի առաջ։
Իսկ 130 տարի առաջ դրանք պատրաստում էին միայն տանը, քանի որ այն ժամանակ դյութիֆրիները դեռ գոյություն չունեին )
Մի խոսքով, որոշեցինք, որ ավելի վատը չենք, քան մեր տատիկները, այնպես որ ինքներս կպատրաստենք, մանավանդ որ բաղադրատոմսը շատ պարզ է:

Շոկոլադե լիկյոր. Անհրաժեշտ բաղադրիչները
_Վիսկի 400 մլ
_Սերուցք 10% 300 մլ
_Շագանակագույն շաքարավազ 2 ճաշի գդալ
_Վանիլային շաքար 1/2 թեյի գդալ
_Կակաոյի փոշի 2 ճաշի գդալ

Շոկոլադե լիկյոր. Պատրաստման եղանակը
_Սերուցքը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել։
_Ավելացնել շաքարավազ, վանիլային շաքար և կակաո:
_Խառնել, ծածկել և թող սառչի:
_Ստացված զանգվածը քամել շատ մանր մաղի միջով։
_Լցնել վիսկին և խառնել։
_Լցնել տարայի կամ շշի մեջ։
_Թողնել ըմպելիքը թրմվի 1-2 օր։

Մատուցելուց առաջ թափահարել։
Ճիշտ է, սա թույլ ալկոհոլային խմիչք է, բայց հիշեք, որ չի կարելի չարաշահել, ամեն ինչ չափի մեջ է լավ:
Հաճելի երեկո ձեզ:







