Շոկոլադ ռոմով. Հաճելի կծվությամբ տաք ըմպելիք

Շոկոլադ ռոմով ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԽՈՀԱՆՈՑ

Այս ցուրտ օրերին վայելելու համար ուզում ենք ձեզ ներկայացնել հաճելի տաք Շոկոլադ ռոմով ըմպելիքի բաղադրատոմսը:

Խմիչքը ցուրտ եղանակին նույնիսկ աղջիկներին շատ դուր կգա:

Շոկոլադ ռոմով

Շոկոլադ ռոմով. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դառը շոկոլադ 80 գր

_Ռոմ 100 մլ

_Սերուցք 20% յուղ. 250 մլ

_Շագանակագույն շաքարավազ՝ ըստ ցանկության

_Դարչինի 1 ձողիկ

_Մեխակի 1 հատիկ

_Հիլ 2-3 հատ

_Նարնջի կեղևի շերտեր՝ զարդարման համար

Շոկոլադ ռոմով

Շոկոլադ ռոմով. Պատրաստման եղանակը

_Դարչինի փայտիկը կտրատել, հիլի հատիկները մանրացնել։

_Բոլոր համեմունքները խառնել սերուցքի և շաքարավազի հետ, եթե որոշել եք օգտագործել, եռացնել թույլ կրակի վրա:

_Վերցնել կրակից, փակել կափարիչով, ծածկել հաստ սրբիչով (կամ լցնել թերմոսի մեջ) և թողնել թրմվի 10 րոպե։

Շոկոլադ ռոմով

_Շոկոլադը մանր կտրատել, ավելացնել տաք սերուցքը։

_Ջերմակայուն բաժակները տաքացնել, լցնել ռոմը։ Տաք շոկոլադը լցնել բաժակների մեջ, զարդարել կեղևով։

Տաք ու հաճելի երեկո ձեզ:

Տեսանյութ

Պատրաստում ենք քաղցրավենիք 2 րոպեում

Խնդրում ենք Գնահատեք