Ոսպով շոգեխաշած հավ. Շատ հագեցնող և համեղ ուտեստ է: Այս ուտեստը պատրաստելիս խորհուրդ եմ տալիս օգտագործել կանաչ ոսպ, քանի որ այն չի փլվում: Անհրաժեշտության դեպքում բաղադրատոմսի մեջ թարմ լոլիկը կարելի է հանգիստ փոխարինել լոլիկով իրենց հյութի մեջ կամ տոմատի մածուկով:
Այս ուտեստի մեկ այլ առավելությունն էլ բաղադրիչների ցածր գինն է, ուստի ժամանակավոր ֆինանսական դժվարությունների ժամանակահատվածում ուտեստը կարող է դառնալ մի տեսակ փրկարար օղակ:

Ոսպով շոգեխաշած հավ. Բաղադրությունը.
- Հավի (ազդր) — 0,7 կգ
- Կանաչ ոսպ — 250 գր
- Սոխ — 200 գր
- Գազար — 200 գր
- Լոլիկ — 200 գր
- Աղ ըստ համտեսի
- Աղացած սև պղպեղ
- Չորացրած ռեհան
- ՈՒրց ըստ համտեսի
- Բուսական յուղ


Ոսպով շոգեխաշած հավ. Պատրաստման եղանակը
- Այս ուտեստը պատրաստելու համար մեզ պետք կլինի հաստ հատակով կաթսա:
- Կեղևահան արված սոխը մանր կտրատել և բուսական յուղի մեջ տապակել մինչև թափանցիկ դառնա:
- Մաքուր լացված և մանր քերիչով անցկացված գազարներն ավելացնել սոխին և տապակել ամեն ինչ 2-3 րոպե:
- Այնուհետև բանջարեղենի վերևում շարել կտրատած հավի միսը:
- Լցնել լվացված ոսպը կաթսայի մեջ և ամենի վրա լցնել ջուր: Հեղուկի մակարդակը պետք է լինի 1-1,5 սմ բարձր ոսպի մակարդակից:
- Ավելացնել մանր կտրատած լոլիկ, աղ և համեմունքներ: Նրբորեն խառնել բահիկով, ծածկել և եփել ցածր ջերմության վրա 40 — 45 րոպե:
- Նշված ժամանակից հետո կրակից հանել կաթսան, բացել կափարիչը, խառնել և վրան լցնել կտրատած կանաչիներ:

Ոսպով շոգեխաշած հավը պատրաստ է: Ճաշատեսակը մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ:
Տեսանյութ
Բլղուրով, ոսպով աղցան







