Որսորդական աղցան. Հագեցնող և հյութալի, նրբահամ ուտեստ

Որսորդական աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Իսկական նրբություն թե՛ տոնական, թե՛ ամենօրյա սեղանի համար։

Այս Որսորդական աղցանը իսկական գտածո է ցանկացած տանտիրուհու համար, այս ուտեստով դուք կուրախացնեք ձեզ և ձեր հյուրերին:

Որսորդական աղցան

Որսորդական աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Սերվելատ երշիկ 200 գր

_Եփած կարտոֆիլ 3 հատ

_Եփած ձու 3 հատ

_Մարինացված վարունգ 2-3 հատ

_Պղպեղ և աղ՝ ըստ ճաշակի

_Մայոնեզ՝ ըստ ճաշակի

_Գազար 1 հատ

_Մարինացված շամպինիոններ 100-150 գր

_Կոշտ պանիր 50-70 գր

Որսորդական աղցան

Որսորդական աղցան. Պատրաստման եղանակը

_Սկզբից վերցնել այն ափսեն, որի մեջ կմատուցվի աղցանը և պանիրը խոշոր քերիչով քերել։

_Պղպեղով համեմել և թեթև մայոնեզ անել։

_Հաջորդը, երշիկը կտրատել փոքր խորանարդներով, սա կլինի երկրորդ շերտը:

_Վրան խոշոր քերիչով եփած ձվերը քերել։

_Դնել երշիկի վրա, մայոնեզով ցանց անել։

_Դրանից հետո գալիս է խորանարդներով կտրատած թթու վարունգի շերտը։

_Գազարը քերել մանր քերիչով և տարածել հաջորդ շերտը։ Կրկին մայոնեզի ցանց անել։

_Սունկը մանր կտրատել, գազարի վրա լցնել և մայոնեզ անել։

_Վերջնական շերտը կլինի մանր քերիչով քերած պանիրը։

Որսորդական աղցան

Որսորդական աղցանը պատրաստ է։ Շատ հյութալի, օրիգինալ համեղ աղցան, անպայման փորձեք, իսկական նրբություն։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

7 Աղցան պահքի համար

Խնդրում ենք Գնահատեք