Ուտեստների ամառային լցոնում. Ողջ ձմեռվա ընթացքում ձեր ճաշերը ամառվա բույր կունենան

Ուտեստների ամառային լցոնում. ՍԱՌԸ ՈՒՏԵՍՏՆԵՐ

Ուտեստների ամառային լցոնում. Ողջ ձմեռվա ընթացքում ձեր ճաշերը ամառվա բույր կունենան: Այս պահածոն ես արդեն մի քանի տարի պատրաստում եմ և բոլորին խորհուրդ եմ տալիս անպայման ունենալ ձմեռվա համար:

Կտրատված բանջարեղենների այս խառնուրդը կարող է ձմռանը ախորժելի բույրով լցնել ձեր խոհանոցը, երբ դուք սկսեք ճաշ պատարստել:

Այս ունիվերսալ պահածոն հարմար է թե ապուրների, թե երկրորդ ուտեստ պատրաստելիս:
Պահածոն չի անցնում ջերմային մշակում, ուստի պահպանում է բոլոր համերն ու առողջարար հատկությունները: Այն պատրաստվում է շատ հեշտ և պարզ, իսկ համը պարզապես անիրատեսական է:

Ուտեստների ամառային լցոնում.

Ուտեստների ամառային լցոնում. Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • Լոլիկ 1 կգ
  • Կարմիր պղպեղ 500 գ
  • Դեղին բուլղարական պղպեղ 500 գ
  • Գազար 1 կգ
  • Սամիթ և մաղադանոս 200 գ
  • Աղ 700 գ
  • Պրովանսալ համեմունքների խառնուրդ 2 ճաշի գդալ` ըստ ցանկության:

Ուտեստների ամառային լցոնում.

Ուտեստների ամառային լցոնում. Ինչպես պատրաստել

  1. Կարմիր պղպեղը կտրատել խորանարդներով, իսկ դեղին պղպեղը՝ շերտերով: Հետո, գազարները քերել խոշոր քերիչով:
  2. Կտրել լոլիկի պոչիկները, 20 վայրկյանով եռացրած ջուր լցնել դրանց վրա, որպեսզի ավելի հեշտ լինի կեղևը հեռացնելը և կտրատել լոլիկը փոքրիկ խորանարդիկներով:
  3. Այնուհետև մանր կտրատել մաղադանոսը և սամիթը: Մեծ աման վերցնել, և դրա մեջ լցնել բոլոր նախապատրաստված բանջարեղենները, ավելացնել հաեմունքները, աղ և ամեն ինչ մանրակրկիտ խառնել:
  4. Պատրաստի համեմունքային խառնուրդը լցնել մաքուր բանկաների մեջ և պահում այն ​​սառնարանում:

Ուտեստների ամառային լցոնում.

Ուտեստների ամառային լցոնումը պատրաստ է: Դուք կարող եք ավելացնել այսպիսի հիանալի լցոնները տարբեր ուտեստների պատրաստման համար, այն հարմար է և համատեղվում է բացարձակապես ամենուր, համը պարզապես անհավանական է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հնարավոր է նաև արագ համեղ նախուտեստ Պասուց տոլմա վայելել, եթե սեզոնին չեք հասցրել այս պահածոն պատրաստել

Խնդրում ենք Գնահատեք