Չերի լոլիկի պահածո. Ամառային շունչ և ջերմություն ձմռանը

Չերի լոլիկի պահածո ԱՂՑԱՆՆԵՐ

Չերի լոլիկի պահածո. Ամառային շունչ և ջերմություն ձմռանը

Չերիների բազմազանությունը մեզ վաղուց ծանոթ է: Բայց ամենից հաճախ դրանք օգտագործվում են թարմ սննդի կամ պիցցայի համար: Ես պարզ ու համեղ բաղադրատոմս գտա պահածոյացված լոլիկի համար, որը կպահպանի դրանց թարմ համը:

Չերրի լոլիկի պահածո

Չերի լոլիկի պահածո. Անհրաժեշտ բաղադրիչները

_Չերի լոլիկ 2 կգ

_Շաքարավազ 6 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

_Քացախ 4 ճաշի գդալ

_Ջուր 6 բաժակ

_Պղպեղի հատիկներ՝ ըստ ճաշակի

_Դափնու տերև՝ ըստ ճաշակի

_Սխտոր՝ ըստ ճաշակի

_Կանաչիներ (համեմ)՝ ըստ ճաշակի

Մսով գնդիկներ. Նրբաճաշակ, դյուրամարս ուտելիք

Չերի լոլիկի պահածո. Պատրաստման եղանակը

_Այս քանակի լոլիկը բավարար է 4 հատ լիտրանոց բանկաների համար:

_Ընտրել պինդ, չհասունացած լոլիկ, որպեսզի դրանք չճաքեն:

_Կարելի է ըստ ճաշակի ցանկացած կանաչիներ և համեմունքներ դնել ստերիլիզացված բանկաների մեջ:

_Կարող եք վերցնել լոլիկի, սամիթի, ծովաբողկի, հաղարջի տերևներ կամ լոլիկի համար նախատեսված ստանդարտ հավաքածուներ:

_Համեմունքների վրա պետք է շարել լոլիկը:

_Ջուրը կրակի վրա դնել, լուծել աղը և շաքարը, եռացնել մի քանի րոպե:

_Լոլիկի վրա լցնել եռման ջուրը, ծածկել կափարիչներով և թողնել 15 րոպե:

_Այժմ ջուրը քամել և լցնել յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել եռացող աղաջուր և մի գդալ քացախ:

_Այժմ փակել կափարիչները, շրջել բանկաները, փաթաթած թողնել մինչև սառչեն:

_Լոլիկը պահել նկուղում կամ մառանում:

_Այն անուշաբույր է, թարմ համով:

Չերրի լոլիկի պահածո

Մատուցելիս պարզապես վրան ցանեք կանաչիներ և չզտված բուսական յուղ: Հիանալի համադրվում է տապակած կամ ուղղակի խաշած կարտոֆիլի հետ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Բրոկոլի ենք թթու դնում

Խնդրում ենք Գնահատեք