Համեղ չինական կաղամբով աղցան ամեն օրվա համար հեշտությամբ կպատրաստեք. Այն դյուրամարս է և ախորժելի

չինական կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Համեղ չինական կաղամբով աղցան կարելի է պատրաստել ամեն օր և չձանձրանալ, քանի որ կարող եք փոփոխել կամ ավելացնել բաղադրիչներ ու ստանալ բոլորովին տարբերվող նախուտեստ:

Մոլորակի ամենաառողջ բանջարեղեններից մեկը կաղամբն է։ Ավելին, այս բույսի բավական տեսակներ կան, որոնք մարդկանց ընտրության հնարավորություն են տալիս աճեցնելու և ուտելու համար։ Օրինակ, կա սպիտակ կաղամբ և չինական կաղամբ, ինչպես նաև ծովային կաղամբ:

Ասիայում կաղամբին վերաբերվում են առանձնահատուկ սիրով և ակնածանքով։ Չինաստանում, Ճապոնիայում մշակվում են բանջարեղենի նոր տեսակներ՝ նոր օգտակար նյութեր ստանալու նպատակով։

Կաղամբի մեջ պարունակվում է վիտամինների և հանքանյութերի մեծ հավաքածու: Այն կարողանում է օրգանիզմից հեռացնել խոլեստերինը, քայքայել լեղապարկի քարերը։ Թերևս չինական կաղամբի այս առավելություններնբ են դեր խաղացել բանջարեղենի հայտնի դառնալու գործում։

Պեկինյան կաղամբը կարելի է ուտել հում, տապակած և խաշած վիճակում։

Մենք ձեզ կպատմենք չինական համեղ կաղամբով աղցանի մասին։

չինական կաղամբով աղցան

Համեղ չինական կաղամբով աղցան. Բաղադրությունը

_ չինական կաղամբ — 250 գ

_ աղ — կես թեյի գդալ

_ վարունգ — 2 հատ

_ սխտոր — մի պճեղ

_ սամիթ — 20 գ

_ թթվասեր — 2 ճաշի գդալ

_ պահածոյացված կանաչ ոլոռ — 130 գ

չինական կաղամբով աղցան չինական կաղամբով աղցան

Համեղ չինական կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_ Կաղամբն ու սամիթը մանր կտրատել, խառնել մեկ ամանի մեջ։

_ Վարունգը մանր ձողիկներով կտրատել, լցնել սամիթի և կաղամբի խառնուրդի վրա։

_Պահածոյից քամել հեղուկը և ոլոռը լցնել աղցանամանի մեջ։

_ Բուսական զանգվածի մեջ մամլիչով ճզմել սխտորի մի պճեղը, աղ անել, լցնել թթվասերը և լավ խառնել։

չինական կաղամբով աղցան

Ստացվում է շատ ոչ բարդ աղցան չինական կաղամբով։ Ցանկության դեպքում աղցանի վրա լցնելու համար կարող եք օգտագործել մայոնեզ և աղացած սև պղպեղ:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Նոր աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք