Չինական կաղամբով աղցան. Դիետիկ, թեթև և անուշահամ ուտեստ

Չինական կաղամբով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ուտեստի մեջ թանկարժեք բաղադրիչներ չկան, չինական կաղամբով աղցանը իսկապես համեղ է ստացվում։ Եվ, ի դեպ, շատ օգտակար է, քանի որ աղցանի հիմնական բաղադրիչը՝ չինական կաղամբը, հարուստ է A, C և B խմբի վիտամիններով, ինչպես նաև յոդով, մանգանով, պղնձով։ Բացի այդ, վերջերս գիտնականներն այս տերևավոր բանջարեղենի մեջ հայտնաբերել են նյութեր, որոնք արգելակում են ատիպիկ բջիջների աճն ու զարգացումը։ Այսինքն՝ չինական կաղամբ ուտելու համար ավելի քան բավարար պատճառներ կան։

Ինչ վերաբերում է խոհարարական օգտագործմանը, ապա այն առավել հաճախ օգտագործվում է հում վիճակում, դրա խրթխրթան հյուսվածքն ու թարմացնող համը պարզապես չափազանց լավն է: Մեր պարզ չինական կաղամբով աղցանը այս բանջարեղենի լավագույն օգտագործումներից մեկն է:

Չինական կաղամբով աղցան

Չինական կաղամբով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Չինական կաղամբ 1 միջին գլուխ

_Թարմ վարունգ 2 հատ

_Սխտոր 3 պճեղ

_Ձիթապտղի ձեթ

_Աղ՝ ըստ ճաշակի

_Սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Չինական կաղամբով աղցան

Չինական կաղամբով աղցան

Չինական կաղամբով աղցան. Պատրաստման եղանակը

_Նախապես լվանալ և չորացնել չինական կաղամբը։ Կաղամբի գլուխը կիսել և հանել ցողունը։

_Կաղամբը շատ բարակ կտրատել և մի փոքր աղ ավելացնել։

_Լվանալ թարմ վարունգը և չորացնել թղթե սրբիչով: Վարունգը երկայնքով չորս մասի կտրատել, այնուհետև լայնքով՝ 1 սմ կտորներով։

_Մաքրել սոխը, ապա մանրացնել: Սխտորը մանր կտրատել և լցնել մեծ աղցանամանի մեջ։

_Սխտորով ամանի մեջ ավելացնել չինական կաղամբն ու վարունգը։ Լցնել ձիթապտղի յուղը:

_Կարող եք մի քիչ աղ և պղպեղ ավելացնել և աղցանը 1 ժամով դնել սառնարանը։

Չինական կաղամբով աղցան

Չինական կաղամբով աղցան

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Թարմ կաղամբով աղցան

Խնդրում ենք Գնահատեք