Պատրաստենք Չինական կաղամբով և չորահացերով աղցան: Սա շատ նուրբ, հագեցնող, հյութալի աղցան է բոլոր առիթների համար։
Ես այն միշտ մեծ հաճույքով եմ պատրաստում, իմ ամբողջ ընտանիքը հիացած է այս աղցանով։

Չինական կաղամբով և չորահացերով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները
_Երկար բոքոն չորահացերի համար
_Մայոնեզ՝ ըստ ճաշակի
_Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
_Պեկինյան կաղամբ 150 գր
_Եգիպտացորեն մի բանկա 200 գր
_Խոզապուխտ 150 գր
_Պանիր 100-120 գր

Պատրաստման եղանակը
_Պեկինյան կաղամբի նուրբ ու երիտասարդ տերևները կտրատել բարակ շերտերով։
_Խոզապուխտը կտրատել խորանարդներով կամ բարակ շերտերով։
_Խորը ամանի մեջ խառնել մանրացված խոզապուխտը, քերած պանիրը և կաղամբը։
_Եգիպտացորենը հեղուկը քամելուց հետո ավելացնել, համեմել պղպեղով և մայոնեզով։
_Հաջորդը, չորահացերը լցնել, դա պետք է արվի պատրաստելու հենց վերջում, որպեսզի դրանք չթրջվեն, զգուշորեն խառնել։

Բարի ախորժակ:
Տեսանյութ
Շքեղ աղցան Ցեզար







