Չորահացերով աղցան. Օրիգինալ և շատ գոհացուցիչ նախուտեստ աղցան

Չորահացերով աղցան ԱՂՑԱՆՆԵՐ

Ապխտած հավի կրծքամսով, պահածոյացված եգիպտացորենով և չորահացերով աղցան. Մթերքի անսովոր համադրությունը շքեղ համ և բույր է հաղորդում։

Այս աղցանը հարմար է թե որպես հագեցնող ընթրիք, թե որպես նախուտեստ խնջույքի համար:

Չորահացերով աղցան

Չորահացերով աղցան. Անհրաժեշտ բաղադրիչները

_Հավի ապխտած միս 250 գր

_Կորեական գազար 250 գր

_Սոխ 1 հատ

_Բոքոն 7 շերտ

_Պահածոյացված եգիպտացորեն 150 գր

_Սամիթ, մայոնեզ՝ ըստ ճաշակի

Չորահացերով աղցան

Չորահացերով աղցան. Պատրաստման եղանակը

_Բոքոնը կտրատել շերտերով և չորացնել հարմար ձևով։

_Եթե ​​այն չորացնելու եք ջեռոցում կամ տապակի մեջ՝ կարելի է լցնել մի փոքր բուսական յուղ:

_Համեմունքներ պետք չեն՝ աղցանի բաղադրության մեջ ունի կորեական գազար, որն արդեն բավականաչափ համեմունքներ ունի:

_Սոխը մանր կտրատել և մարինացնել ըստ ցանկության։ Այնուհետև մարինադը քամել մի փոքր։

Խորհուրդ՝ կարող եք օգտագործել կարմիր սոխ, այդ դեպքում աղցանն ավելի քաղցրություն կունենա։

_Միսը մանր կտրատել։

_Կանաչիները նույնպես մանր կտրատել։

_Միսը խառնել եգիպտացորենի, կանաչիների, կորեական գազարի հետ։

_Համեմել մայոնեզով։

_Այժմ կարելի է անմիջապես ավելացնել չորահացերը և մատուցել։

Կարող եք սեղանին աղցանն առանձին մատուցել և յուրաքանչյուրն ինքն իր ափսեում չորահացեր ավելացնի։

Չորահացերով աղցան

Առանց չորահացերի աղցանը պահվում է սառնարանում, փակ վիճակում՝ 2-ից 3 օր։

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Հավի կրծքամսով աղցան

Խնդրում ենք Գնահատեք