Տոնական տրամադրություն կարող եք հաղորդել ձեր սեղանին ցանկացած, սովորական օր, եթե մատուցեք չրերով թխած խոզի միս:
Պատկերացրեք տոնական սեղան ընտանիքի և ընկերների հետ: Ի՞նչ ճաշատեսակ եք տեսնում կենտրոնում: Շատերի համար դա կլինի ինչ-որ մսով կերակուր՝ ամբողջական թխված թռչնամիս, ֆրանսիական ոճի միս կամ խոզի միս: Դրանք ակնթարթորեն հմայք են հաղորդում տոնին։ Այդպիսի ուտեստներից է ջեռոցում թխած խոզի միսը՝ չորացրած մրգերով։

Համեմատած այլ բաղադրատոմսերի հետ՝ այս մեկը չի տարբերվում բարդությամբ կամ մթերքների բարձր արժեքով։ Խոզի միսն ավելի հաճելի է եփել, քան տավարի միսը, քանի որ դուք չեք անհանգստանա մսի կոշտանալու համար:
Իսկ թե ինչպես պահպանել հյութեղությունը և մսին քաղցր նոտաներ տալ, կպատմենք այս բաղադրատոմսում։

Չրերով թխած խոզի միս. Անհրաժեշտ բաղադրիչներ
_Խոզի վզի միս 2,5 կգ
_Մաղադանոս 20 գ
_Սալորաչիր 70 գ
_Ծիրանի չիր 70 գ
_Սխտոր 1 հատ
_Թզի չիր 70 գ
_Սխտորի փոշի 1 թեյի գդալ
_Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
_Աղ՝ ըստ ճաշակի
_Շաքարավազ 1 թեյի գդալ
_Պապրիկա 1 թեյի գդալ

Չրերով թխած խոզի միս. Պատրաստման եղանակը
_Չոր մրգերը մեկ ժամ թողեք տաք ջրի մեջ։ Սա հյութեղություն կհաղորդի մսին։
Խոզի միսը կտրել այնպես, որ ստանաք մի երկու սանտիմետր հաստությամբ շերտ։
_Անհրաժեշտության դեպքում միսը կարելի է մի փոքր ծեծել։ Երկու կողմից շփեք այն համեմունքների խառնուրդով։
_Չորացրած մրգերը դնել մսի վրա։ Շարել նաև մաղադանոսի տերևները։
_Այժմ ամենակարևոր պահը՝ միսը փաթաթեք ռուլետի նման և ամուր կապեք պարանով: Սա կօգնի պահպանել մսի կայուն վիճակը և հյութերը:
_Պատրատած խոզի միսը թխել երկու ժամ 160 աստիճանում, իսկ հետո, ևս կես ժամ՝ 180 աստիճանի տակ։

Այս ուտեստի պատրաստման ևս մեկ տարբերակ կա։ Ընտրվում է փափկամսի կլորացված կտոր։ Վերևից երկայնական կտրվածքներ են անում մի քանի սանտիմետր խորությամբ, ապա լրացնում այդ մասերը չորացրած մրգերով և սխտորով, այնուհետև միսը նորից ամուր փաթաթում պարանով:
Այսպես նույնիսկ ավելի գեղեցիկ է ստացվում։
Տեսանյութ
Խոզի միսը ջեռոցում







