Պահածոյացված դդմիկ. Նրբահամ ուտեստ

Պահածոյացված դդմիկ Պահածոներ

Պահածոյացված դդմիկ. Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի արագ բաղադրատոմսով, որով կարելի է պատրաստել դդմիկի պահածոներ ընդամենը 35 րոպեի ընթացքում:

Գաղտնիքն այն է, որ մենք բաց ենք թողնում ստերիլիզացման երկար ընթացքը՝ խնայելով ժամանակ և ջանքեր: Մի անհանգստացեք, պահածոները լավ են պահպանվում: Բացի այդ դդմիկի այս զարմանահրաշ խորտիկի մի մասը դուք կուտեք առանց ձմռանը սպասելու:

Ցանկության դեպքում բանջարեղենին կարող եք ավելացնել թարմ կանաչիներ: Բայց ես նախընտրում եմ դրանք մատուցելիս ցանել դդմիկի պահածոյի վրա:

Պահածոյացված դդմիկ

Պահածոյացված դդմիկ. Անհրաժեշտ բաղադրիչները

_Դդմիկ 2 հատ

_Բուլղարական պղպեղ 3 հատ

_Սոխ 2 հատ

_Գազար 2 հատ

_Խնձոր 2 հատ

_Չիլի պղպեղ 3 հատ

_Սխտոր 100 գ

_Արևածաղկի ձեթ 120 մլ

_Լոլիկի հյութ 800 մլ

_Ջուր 3 ճաշի գդալ

_Քացախ 3 ճաշի գդալ

_Աղ 2 ճաշի գդալ

Պահածոյացված դդմիկ

Պահածոյացված դդմիկ

Պահածոյացված դդմիկ. Պատրաստման եղանակը

_Լվանալ մթերքը, մաքրել պղպեղն ու խնձորը սերմերից և կտրել ամեն ինչ միջին խորանարդներով: Կտրատել չիլին և սխտորը:

_Մեծ կաթսայի մեջ լցնել յուղը, ավելացնել սոխը և եփել 2 րոպե: Ավելացնել գազար և եփել ևս 2 րոպե:

_Ավելացնել պղպեղ և խնձոր, խառնել և լցնել լոլիկի հյութը: Եփել 15 րոպե:

_Խառնել աղն ու շաքարը, լցնել քացախը, ավելացնել չիլիի և սխտորի խառնուրդը, հետո ավելացնել դդմիկը:

_Խառնել և հասցնել եռման միջին կրակի վրա: Դրանից հետո կրակը թուլացնել և 20 րոպե եփել կափարիչով ծածկված:

_Դդմիկը դասավորել մաքուր, ստերիլիզացված կես լիտրանոց բանկաների մեջ, ամուր փակել կափարիչները և շրջել:

_Փաթաթել տաք կտորով և թողնել ամբողջովին սառչի:

Պահածոյացված դդմիկ

Պահածոյացված դդմիկ

Դժվար է փչացնել բանջարեղենով այս խորտիկը, այն միշտ էլ լավ է ստացվում: Մենք երբեմն մի ամբողջ բանկա ենք ուտում՝ պարզապես թարմ հացով: Փորձեք, համեղ է:

Պահածոյացված դդմիկը պատրաստ է:

Բարի ախորժակ:

Տեսանյութ

Խառը թթու

Խնդրում ենք Գնահատեք