Պահածոյացված եգիպտացորեն. Ձմռանն աղցաններ կամ նախուտեստ պատրաստելիս բարի խոսքով կհիշեք ինձ

Պահածոյացված եգիպտացորեն Պահածոներ

Պահածոյացված եգիպտացորեն. Ձմռանն աղցաններ կամ նախուտեստ պատրաստելիս բարի խոսքով կհիշեք ինձ

Փորձված բաղադրատոմս է: Ձմռան համար այս եգիպտացորենը պատրաստելը շահավետ է, համեղ և ավելի լավն է, քան խանութում գնված պահածոները, հավատացեք:

Պահածոյացման ընթացքը կարող է տևել մի որոշ ժամանակ, բայց չարչարանքի արդյունքից գոհ կմնաք:

Պահածոյացված եգիպտացորեն

Պահածոյացված եգիպտացորեն. Անհրաժեշտ բաղադրիչները

  • եգիպտացորեն — 6 հատ
  • աղ — 4 թեյի գդալ
  • շաքար — 4 թեյի գդալ

Պահածոյացված եգիպտացորեն

Պահածոյացված եգիպտացորեն. Քայլ առ քայլ բաղադրատոմս

  1. Օգտագործեք դանակ, որպեսզի եգիպտացորենի մի շարքը առանձնացնեք և այդպես ավելի հեշտ կլինի մնացածը ձեռքով հանել:
  2. Այժմ հատիկները պետք է եփել մինչև փափկի: Պարզապես ջուր լցրեք հատիկների վրա և եփեք: Հաշվի առեք, որ դա կախված է եգիպտացորենի տեսակից, հնարավոր է, որ եփվի կես ժամից:
  3. Ջուրը ցամաքեցնել և հատիկները լցնել ստերիլիզացված բանկաների մեջ:
  4. Եգիպտացորենի այս քանակից ստացվում է 0,5 լիտրանոց 4 բանկա:
  5. Յուրաքանչյուր բանկայի մեջ լցնել 1 թեյի գդալ աղ և շաքարավազ, եռացրած ջուրը լցնել վրան, ծածկել կափարիչներով (կափարիչները նույնպես պետք է մանրէազերծել) և դնել կաթսայի մեջ, որի ներքևի մասում պետք է շոր փռել:
  6. Կաթսայի մեջ տաք ջուր լցնել մինչև բանկաների ուսերը:
  7. Կաթսայի ջուրը եռալուց հետո եփել 20 րոպե: Դրանից հետո զգուշորեն հանել բանկաները և փակել կափարիչներով: Բանկաները շրջել կափարիչների վրա, ծածկել սրբիչով և թողեք սառչի:

Պահածոյացված եգիպտացորեն

Պահածոյացված եգիպտացորենը պատրաստ է:

Բարի ախորժակ

Տեսանյութ

Համեղ աղցան բրոկոլիով

Խնդրում ենք Գնահատեք